livemarks sitemap
Շաբաթ, Օգոստոսի 17, 2019

altԵրբ 1923 թվականին կինոբեմադրիչ, սցենարիստ, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ ՀԱՄՈ ԲԵԿՆԱԶԱՐՅԱՆԸ հիմնեց ՙՀայֆիլմ՚ կինոստուդիան, նրա մտքով անգամ չէր անցնի, որ գրեթե 70 տարի անց կինոստուդիան այլեւս կդադարի իր գործունեությունը կատարել ու ունենալ իր երբեմնի համբավը:

2005 թվականից կինոստուդիան 50 տարով վաճառվեց ՙԱրմենիա Սթուդիոս՚ ՍՊԸ-ին եւ, ըստ կնքած պայմանագրի, պիտի մինչեւ 2009 թվականը կինոստուդիան վերանորոգվեր ու վերազինվեր գերժամանակակից սարքավորումներով, եւ ինչպես խոստացվել էին, այն պիտի համապատասխաներ հոլիվուդյան կինոստուդիաների ստանդարտներին: Սակայն, ինչպես գիտենք, արդեն երկու ամիս է թեւակոխել ենք 2014 թվական, իսկ ՙՀայֆիլմ՚ կինոստուդիան դեռեւս շարունակում է ավերակների վերածվել:
Ազգային կինոկենտրոնի տնօրեն ԳԵՎՈՐԳ ԳԵՎՈՐԳՅԱՆԸ ՙԻրավունքի՚ հետ զրույցում նշեց, որ ՙՀայֆիլմի՚ կարգավիճակն իր համար էլ է շատ տարօրինակ. ՙՉեմ հասկանում, ինչո՞ւ միջոցներ չի ձեռնարկվում: Այն ժամանակ, երբ վաճառվեց, փուլերով պարտավորություններ կար, որ պիտի կատարվեր` ֆիլմերի թվայնացում, տեխնիկական վերազինում, տարածքի վերանորոգում, կառուցում, հայկական ֆիլմերի նկարահանում, աջակցում: Նախ ֆիլմերը չեն վերականգնվել, մի երկու անգամ երկարացվել է ժամկետը, մինչեւ հիմա ի՞նչ է արվում` չգիտեմ: Արդեն 9 տարին լրացել է, էլ բան չի մնացել, չեմ կարծում, որ մնացած ժամանակահատվածում` մի քանի ամսում, կարողանան վերականգնել, ոչ միայն վերականգնել, այլ նաեւ թվայնացնել, արվածն էլ, ըստ էության, կատարվել է բավականին խոտանով: Ժամանակին բավականին մասնագիտական ակտեր եմ կազմել, որ թվայնացված ֆիլմերն էլ այն չեն: Գույքի կառավարման վարչությունն ինչո՞ւ չի հետեւում, թե փուլերով արե՞լ են իրենց պարտավորությունները, ո՞ւր է նրանց վերանորոգումը, ո՞ւր է տեխնիկական վերազինումը, ո՞ւր են նկրահանած ֆիլմերը... Կարծում եմ, պիտի հարց բարձրացվի` ՙՀայֆիլմը՚ նորից հետ վերադարձնելու կամ մի մասնավորի տրամադրելու, որն այդ ամենը շատ արագ կկարողանա վերականգնել: Այն ժամանակ ՙՀայֆիլմը՚ մի ամբողջ կոնցեռն էր: Ինչպե՞ս պահպանվեց ՙՄոսֆիլմը՚, այսօր ռուսական կինոն ունի մի տեղ, որտեղ ամեն ինչ արվում է, ամբողջ արտասահմանից են գալիս ու այնտեղ ֆիլմեր նկարահանում: Մենք պիտի նորից վերականգնենք ու պահպանենք, որովհետեւ այդտեղ կա ձայնագրման ստուդիա, որն իր ակուստիկայով Հայաստանում միակն է: Կան տաղավարներ ու արտադրական մասեր, այդ ամբողջը մի համալիր է, որը տասը տարի թափառականի վիճակում է: Այդպես ճիշտ չէ, պիտի դա նորից ծառայի կինոյին՚:

ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում