livemarks sitemap
Երկուշաբթի, Օգոստոսի 26, 2019

altԳառնի հեթանոսական տաճարի մոտ սրճարանի կառուցումը հարուցել է Գառնիի բնակիչների և ընդհանրապես մշակութային կոթողների պահպանությամբ զբաղվող շահագրգիռ անձանց զայրույթը: ՀՀ մշակույթի նախարարությունը, սրճարանի կառուցման վերաբերյալ, արդեն տվել է իր մեկնաբանությունը` հավաստիացնելով, որ այստեղ ընթացող շինարարական աշխատանքերը չեն վնասի տաճարի շրջակայքում գտնվող հնագիտական շերտին: Իսկ ահա, մտահոգ անձինք վկայում են, որ սրճարանի կառուցումը կվնասի ոչ միայն հնագիտական շերտը, այլև` կխանգարի հնագիտական շերտի ուսումնասիրությանը, քանի որ տաճարի շրջակայքում դեռևս կա 3-4 չուսումնասիրված հնագիտական շերտ:

Ըստ "Արորդաց Ուխտի" քուրմ Վարուժան Աղաջանյանի, սրճարանի կառուցումը վտանգում է Գառնիի տաճարը, որը համարվում է հայ ազգի անձնագիրը: Նրա խոսքով, պետք չէ պղծել Գառնիի տաճարը, ինչպես չի կարելի պղծել Էջմիածինը: "Գառնիի տաճարը համարվում է մեր նախնյաց պաշտամունքի վայրը",-ասում է Վարուժան Աղաջանյանը, ում խոսքով իրենք ավելի օգտակար առաջարկ ունեն, իրենց պայքարելու ձևը կլինի ընդդեմ սրճարանի կառուցմանը: Նա վստահ է, որ ի վերջո տաճարի տարածքում սրճարան չի կառուցվելու:

"Նախնյաց հետքերով" մշակութային ՀԿ անդամ Արման Մխիթարյանը փաստում է, որ սրճարանի կառուցումը հասարակ ընչաքաղցություն չէ. գործընթացը համատարած է գնում: "Դրված է պատմության ոչնչացման խնդիր, դեռևս Սովետական ժամանակներից սկսած`հնավայրերը հայտնաբերվում էին և ոչնչացնում: Վերջերս մեծ շարժում էր, Հայաստանի ամբողջ տարածքից վիշապաքարերը և մշակութային կոթողները հավաքվում էին: Գառնու տարածքը հին հնավայր է: Անգամ Խորենացին է վկայում, որ այնտեղ մշակութային շերտեր կան, իսկ սրճարանն անհնար կդարձնի դրանց ուսումնասիրությունը" ,-նկատում է Արման Մխիթարյանը:

Հրապարակախոս, պատմաբան Վահե Աթանեսյանն էլ նշում է, որ տաճարի մոտ սրճարան կառուցելու դեպքում մարդիկ այստեղ կսարքեն կեր ու խումի վայր և տաճարի տարածքը կվերածվի աղբանոցի: Վերջինս համամիտ չէ այն կարծիքի հետ, թե նման "օբյեկտների" կառուցումը կխթանի նաև զբոսաշրջությանը: Լինելով տուրիստական գործակալության տնօրեն նա ընդգծում է, որ զբոսաշրջիկը գալով Հայաստան այնքան ժամանակ չունի, որպեսզի Գառնի գալով նաև ճաշի, եթե իհարկե ներքին հրահանգ չլինի, այսինքն` տուրիստական գործակալությունները իրենց զբոսաշրջիկներին ճաշ մատուցեն: "Այս ամենի մեջ հայոց ազգային մշակույթը պղծելու և ոչնչացնելու միտում կա",-մեջբերում է Վահե Աթանեսյանը:

Նշենք, որ Գառնիի գյուղապետը նույնպես դեմ է տաճարի տարածքում սրճարան կառուցելուն:

ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ


ՖՈՏՈՄԵՂԱԴՐԱՆՔ. Շինաքարի հետ արդեն խառնել են առնվազն 2000 տարվա վաղեմություն ունեցող բազալտե սյուների ֆրագմենտներ: Իսկ գյուղապետ Աշոտ Վարդանյանը «Ար» հեռուստաընկերության եթերում պնդել է, որ բազում այդպիսի ֆրագմենտներ արդեն հասցրել են ջարդել:

garni

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում