livemarks sitemap
Չորեքշաբթի, Հոկտեմբերի 16, 2019

altԽելացի, ընդունակ, բարի, մարդամոտ ու շատ ուրախ փոքրիկը` 3-ամյա Հայկը, որին շատերը ճանաչում են Yutube-յան տեսանյութից, այսօր ունի ձեր եւ մեր օգնության կարիքը: Փոքրիկն ի ծնե կոնքազդրային խնդիրներ ունի, ինչի պատճառով չի քայլում, ինքնուրույն չի նստում: Այս հրաշք փոքրիկի մասին «Իրավունքը» զրուցեց նրա մոր` ՊԱՅԾԱՌ ՆԵՐՍԵՍՅԱՆԻ հետ.


 

- Իմ Հայկն ունի վիրահատության անհապաղ կարիք, որ պետք է արվի Գերմանիայում: Վիրահատության համար մեզ հարկավոր է 60 հազար եվրո, երկու ամսում հավաքել ենք դեռ 23 հազարը եւ դեռ հավաքում ենք… Աստծո կամքով կգնանք վիրահատության, բայց ունենք բարի մարդկանց օգնության կարիք: Հասկանում եմ, քաջատեղյակ եմ, որ հիմա շատերը ունեն օգնության կարիք, բայց ամեն ծնողի համար առաջնայինը իր բալիկի հարցն է:

- Կարեւորը հույսը չկորցնելն է…alt

- Ես հույսս չեմ կորցնում եւ լավատեսորեն գնում եմ առաջ, բայց էլ չգիտեմ ինչ դուռ ու լուսամուտ ծեծեմ, որ բացվի:

- Փաստորեն, առջեւում բավական լուրջ վիրահատություն է սպասվում Գերմանիայում:

- Շատ բարդ, պատասխանատու վիրահատության ենք գնալու, որ գոնե ինչ-որ ձեւով երեխայի հետագա կյանքի ընթացքը բարելավվի:

- Իսկ փոքրիկի հա՞յրը:

- Երբ Հայկս խնդիրներով ծնվեց, նա թողեց մեզ հիվանդանոցում ու առ այսօր էլ չենք տեսել նրան:

- Ընդհանրապես, այսպիսի պատմություն ունեցող մարդիկ մի քիչ altչարացած են լինում աշխարհի դեմ, շնորհակալություն, որ Դուք այդքան լավատես եք այս յուրատեսակ պայքարում ու բարությամբ եք լցված:

- Պայքարում ենք Հայկիս ծննդյան առաջին իսկ օրվանից ու հաղթելու ենք: Շնորհակալ եմ Աստծուն, որ ունեմ բալիկ, որ շրջապատված եմ դրական մարդկանցով, որ իմ բալիկը ինձ «մամա» է կարողանում ասել: Ես կանեմ ամեն հնարավորը, որ օգնեմ իրեն ոտքերի վրա հենվելու ու առաջին քայլերն անելու համար: Ես լավատես եմ:

Այս հերոս մայրիկի լավատեսությամբ լցված մեզ մնում է հորդորել ծանոթ ու անծանոթ մարդկանց աջակցել ու ոտքի կանգնեցնել Հայկին: Փոքրիկի հետագա կյանքը փոխելու համար հաշվեհամար է բացվել VTB բանկում` Պայծառ Ներսեսյանի անունով (նրա հեռախոսահամարն է` 093 58 66 21):

AMD 16046032978400

RUS 16046032978403

USD 16046032978401

EUR 16046032978402


 

http://www.youtube.com/watch?v=4eZJgGefBIA

 

ՀՐԱՆՏ  ՍԱՐԱՖՅԱՆ 

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում