livemarks sitemap
Չորեքշաբթի, Օգոստոսի 21, 2019

altՔաղաքապետարանում օրերս ընդունված որոշումից Կոմայգու տրանսվիստիտները տխրելու առիթ ունեն: Պարզվում է, որ այսուհետ այգին հսկվելու է 17 տեսախցիկներով, եւ յուրաքանչյուրը կարող է դրանց օնլայն ռեժիմով հետեւել myyerevan.am կայքում, օրվա ցանկացած ժամին: Արդյոք տեսախցիկները կնպաստե՞ն, որ եթե ոչ Կոմայգու գիշերային տերերը, այլ գոնե նրանց ետեւից եկող շքեղ ավտոմեքենայավորները զգուշանան բացահայտումներից, եւ վերջապես այգին վերադարձվի երեխաներին: Եվ, առհասարակ, ինչպես կանխել այլասերության տարածումը, ինչպես մեր երեխաներին զերծ պահենք փողոցում նման երեւույթներ տեսնելուց: Այս մասին ՙԶարուհին՚  զրույց ունեցավ տարբեր ոլորտների ներկայացուցիչների հետ.

 

ՙՀամահայկական ծնողական կոմիտեի՚ նախագահ ԱՐՄԱՆ ԲՈՇՅԱՆԸ մեզ հետ զրույցում ասաց. ՙՆախ պետք է նշեմ, որ այդ ՙերեւույթներին՚, ես արդեն մոտ 2 ամիս է, ինչ Կոմայգում չեմ տեսնում, որովհետեւ երիտասարդներն այնքան ստորագրահավաք անցկացրին, այնքան նախաձեռնություններով հանդես եկան, որ կարելի է ասել, արդյունքը սա է: Տեսախցիկների տեղադրումից հետո տրանսվիստիտներ Կոմայգում միանշանակ չեն հայտնվի, որովհետեւ  իրենց հաճախորդները դժվար թե ցանկանան, որ իրենց ՙով լինելը՚ բացահայտվի: Ես իհարկե, տեսախցիկների առկայությունը դրական եմ համարում, բայց այս խնդրին գլոբալ լուծում պետք է տրվի: Մենք մշակել ենք մի օրենք, որը կարգելի առհասարակ այլասերման քարոզչությունը անչափահասների շրջանում: Եթե այդ օրենքն ընդունվի, բնականաբար, մենք արդեն օրենքի սահմաններում կարգելենք որեւէ տրանսվիստիտի, համասեռամոլի նման գործունեությունը: Մենք այժմ զրուցում ենք մի շարք պատգամավորների հետ, որպեսզի մեզ աջակցեն` այս օրենքի ընդունման հարցում: Որովհետեւ այսօր այլասերության քարոզը զգալի ավելացել է: Այն աստիճանի ենք հասել, որ արդեն որոշ լրատվամիջոցներ տրանսվիստիտից հարցազրույց են վերցնում եւ հեռուստացույցով ցուցադրում: Մարդու իրավունքները սահմանափակվում են այնտեղ, որտեղ ոտնահարվում են մեկ այլ անձի իրավունքները: Որպեսզի մենք ո°չ մեր, ո°չ էլ տրանսվիստիտի իրավունքը չխախտենք, թող անեն ինչ ուզում են, բայց` իրենց բնակարաններում, ոչ թե հասարակության աչքի առաջ: Մեր խնդիրն է, որ նրանք Կոմայգուց չտեղափոխվեն այլ վայրեր եւ հեռուստատեսություն: Մենք այս օրենքով կպաշտպանենք անչափահասներին այլասերությունից: Նման օրենք ընդունվել է Ռուսաստանում, Բելառուսում, Ղազախստանում, անգամ ԱՄՆ-ի 9 նահանգներում: Ի՞նչն է մեզ խանգարում, որ մենք էլ նման օրենք ունենանք՚:

Հայ առաքելական եկեղեցու ներկայացուցիչ ԵՍԱՅԻ ՔԱՀԱՆԱ ԱՐԹԵՆՅԱՆՆ էլ գտնում է. ՙԵթե ամբողջ քաղաքում տեսախցիկներ են տեղադրվում, ի՞նչն է խնդիրը, որ Կոմայգում եւս չտեղադրվեն: Թե տեսախցիկով որքանով կարող են այդ երեւույթի դեմ պայքարել, ես չեմ կարող ասել: Որպեսզի նման արատավոր երեւույթները հասարակությունից վերանան, մենք պետք է հստակ օրենքներ ընդունենք: Եթե տեսախցիկները կօգնեն, որ առհասարակ այդ երեւույթը վերանա, ես միայն ուրախ կլինեմ, բայց նորից եմ կրկնում` խնդրին ավելի լուրջ պետք է մոտենալ՚:

Կոմայգու խնդրով մեծ աղմուկ բարձրացրած ակտիվիստ ՍԵՎԱՆ ԱՂԱՋԱՆՅԱՆՆ էլ նշեց. ՙԵրկու օր է, ինչ մենք ամբողջ այգին օնլայն տարբերակով դիտում ենք: Ես 4 անգամ անձամբ իմ անունից քաղաքապետ Տարոն Մարգարյանին դիմել եմ նամակով եւ ներկայացրել 4  պահանջ, որոնցից մեկը եղել է այգում տեսախցիկների տեղադրումը: Այս կետով մեր պահանջը բավարարված եմ համարում, բայց մենք պահանջում ենք նաեւ բարեկարգել այգին, դարպասներ տեղադրել: Մեզ տեղեկացրել են, որ մայիսից սկսած լինելու է այգու բարեկարգում, մեր տեղեկություններով` արդեն շինարարական աշխատանքներ են ընթանում: Իհարկե` դա գովելի է, բայց կապ չունի, մենք կրկին հետեւելու ենք այս գործընթացին, որովհետեւ ներկա դրությամբ ՙՄանկական երկաթուղում՚ են նման դեպքեր արձանագրվել: Մենք այս խնդրում եւս ակտիվություն կցուցաբերենք: Միանշանակ խնդրին օրենսդրական մոտեցում է պետք, մեր տեղեկություններով արդեն կա օրինագիծ, որի ընդունումից եւ հետեւողական աշխատանքներից  հետո, արդեն կարող ենք խնդիրը լուծված համարել՚:

ՀՀ ԱԺ պատգամավոր Սուքիաս Ավետիսյանն էլ տվեց հետեւյալ մեկնաբանումը. ՙԵս այդ խնդրին շատ վատ եմ վերաբերվում, այդ երեւույթներին առհասարակ պետք է հասարակությունից վտարենք: Եթե իրենք ցանկություն ունեն կարող են իրենց տներում այդ այլասերությունները կատարել, ոչ թե հասարակական վայրերում : Ես տեղյակ եմ այն օրինագծից, որը մշակվում է, երկու ձեռքով կողմ եմ: Դա ավելի շուտ պետք է արվեր, որպեսզի այս եվրոպական արժեքները չբերեին եւ չխցկեին մեր հասարակություն՚:

Z-PR սոցհարցման կենտրոնը թեմայի շուրջ Երեւան քաղաքում 100 հոգու շրջանակում հարցում է անցկացրել հետեւյալ հարցով. ՙՏեսախցիկները հնարավորություն կտա՞ն Կոմայգին ազատել տրանսվիստիտներից՚:

1. Անշուշտ, տեսախցիկները միակ լուծումն են- 43%:

2. Դա ճիշտ քայլ է, բայց միայն Կոմայգիով խնդիրը չի լուծվի: Այդ երեւույթն առհասարակ Հայաստանում պետք է բացառել, իսկ դրա համար ավելի համալիր գործողություններ են պետք- 39%

3. Դա իրենց կյանքն է, բայց թող իրենց բնակարաններում անեն ինչ ուզում են- 17%:

4. Բոլորն էլ իրենց իրավունքներն ունեն, ու սխալ է տրանսվիստիտներին այդքան հալածել-1%:

ԱՍՏՂԻԿ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում