livemarks sitemap
Ուրբաթ, Օգոստոսի 23, 2019

12ՀՀ ազգային վիճակագրության ծառայությունը ամփոփելով 2013թ.`հայտնեց , որ տարվա կենդանի ծնունդների թվաքանակը կազմել է 41 հազար 770, որը 1.7 տոկոսով պակաս է 2012-ի ցուցանիշից: Մահացության բացարձակ ցուցանիշը կազմել է 27 հազար 165 մարդ, որը ևս նվազել է`1.6 տոկոսով: Բնական հավելաճի գործակիցը ևս նվազել է 1.9 տոկոսով: Յուրաքանչյուր հազար բնակչի հաշվով հանրապետության բնակչությունն ավելացել է հինգ մարդով:

Հայաստանում 2013 թվականին արձանագրվել է 41 770 ծնունդ, որը 2012թ. նույն ժամանակաշրջանի համեմատ նվազել է 1.7 տոկոսով։ Ծնելիության ընդհանուր գործակիցը 1 000 բնակչի հաշվով նվազել է, համապատասխանաբար` 0.2 պրոմիլային կետով:

Չնայած այս ցավալի ցուցանիշին, վերջին ժամանակներս մեր պատկան մարմիններն այնպիսի քայլեր են ձեռնարկում, որ թվում է, թե այս վիճակագրությունը նրանց բացարձակապես չի հետաքրքրում: 
Օրինակ, վերջերս ՀՀ ֆինանսների նախարարությունը սկսեց կշտամբանքներ հնչեցնել, թե. : Կամ մեկ այլ օրինակում. :

Նման պայմաններում դժվար է հասարակությանը ստիպել 2-ից ավելի երեխա ունենալ: Բայց փաստ է, որ Հայաստանում դեռ կան ընտանիքներ, որտեղ երեխաների պակաս հաստատ չկա: Մեր երկրում մանկական աղքատությունը շարունակում է մնալ առաջին տեղում: Շուրջ 300.000-ից ավելի երեխաներ շարունակում են մնալ աղքատության մեջ , որոնցից առավել քան 27.000-ն ապրում են ծայրահեղ աղքատության մեջ :

Հայաստանի ամենաերիտասարդ բազմազավակ ընտանիքն Արարատի մարզի Այգեվան գյուղում է ապրում : Ամիսներ առաջ ծնվեց Մելքոնյանների 12-րդ երեխան : 9 աղջիկ եւ երեք տղա ունեցող Մարտիկն ու Անժելան ասում են, որ մտածում են ազգի գենոֆոնդի մասին, նյութական խնդիրները հնարավորինս անտեսում են, կարեւորը երեխաներն առողջ լինեն: Պետությունից ստանում են ընդամենը 98.000 դրամ նպաստ: Ընտանիքի հայրը` Մարտիկ Մելքոնյանը 3-րդ կարգի հաշմանդամ է , աշխատել չի կարող, կինը եւս չի աշխատում : Ընտանիքն ապրում է ծանր սոցիալական պայմաններում: Թե ինչ խնդիրներ ունի ընտանիքը, ինչպես են գոյատեւում երեխաներն այս ծանր սոցիալական պայմաններում, կներկայացնենք մեր ընթերցողին թերթի առաջիկա համարներում:

ԱՍՏՂԻԿ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում