livemarks sitemap
Երեքշաբթի, Նոյեմբերի 19, 2019

altԱրդեն որոշված է, թե «Եվրատեսիլին» ինչ երգով է ներկայանալու երգիչ Արամ MP3-ին եւ ի դեպ, երգի վերնագիրն էլ մխիթարում է չար լեզուների մեկնաբանությունների կիզակետում հայտնված երգչին` ասելով «Not alone» («Դու մենակ չես»):


Ինչեւէ, երգին եւ երգի տեսահոլովակին առանձնապես չենք պատրաստվում անդրադառնալ, չէ որ ի վերջո, Հայաստանն է ներկայանում այս երգով, ոչ թե մասնակիցը կամ երգի հեղինակները: Թեպետ չենք կարող չզարմանալ, որ մասնագետներից առավել շատ երգի ու տեսահոլովակի մասին խոսում են, ասենք, քաղաքական գործիչները, ի դեմս, «Ժառանգություն» կուսակցության քարտուղար Ստյոպա Սաֆարյանի, ով նախ մի լավ ՙքլնգում՚ է երգը` ստվար վերլուծական գրելով, ապա մեղա գալիս ու հաջորդ օրը գրում ճիշտ հակառակը:


Լավ, այն, որ խիստ հայավարի է «եվրատեսիլացավը», վաղուց է հայտնի, եւ միայն այս իրադարձությունը կարող է հանրությանը շեղել ավելի լուրջ թեմաներից, դա էլ գաղտնիք չէ: Սակայն ցավալի է, որ շարունակվում է հանրային միջոցները ծախսվել այս ապազգային ու ապաբարոյական տարրեր կրող մրցույթի մասնակցության համար, ինչ է, թե մեզ մոտ էլ հեռարձակվի ԼԳԵՓ-ներով հագեցած այս խայտառակությունը: Բայց, չէ՛, մերոնք փոխանակ բողոքեն մասնակցության դեմ, ավելի նախընտրում են բողոքել երգչից, երգից, տեսահոլովակից, դեռ մի բան էլ ուրախությամբ նշում, թե լավ է, որ այս անգամ տեսահոլովակում դուդուկ, հայկական խաշ ու խորոված չկար: Այո՛, չկար, բայց մի՛ շտապեք ուրախանալ, որովհետեւ այս քաղաքականացված մրցույթը ի տարբերություն մեզ, լավագույնս օգտագործում է Ադրբեջանը` ներկայացնելով դուդուկը ադրբեջանական երգի մեջ:
Դե ինչ, մնում է միայն հույս հայտնել, որ այս պիտակավոր մրցույթից հայաստանյան պատվիրակությունը հերթական անգամ չի վերադառնա պիտակավորված, հիասթափված ու նվաստացած:

Կույտը մշակեց ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆԸ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում