livemarks sitemap
Կիրակի, Օգոստոսի 25, 2019

altԵրեկ ՍԻՄ ՙԱզդակ՚ ակումբի հյուրերն էին` ՙՀամահայկական ծնողական կոմիտեի՚ նախագահ ԱՐՄԱՆ ԲՈՇՅԱՆԸ, ՙԱրեգ՚ գիտակրթական կենտրոնի ներկայացուցիչ, ԵՊՀ Աստվածաբանական ֆակուլտետի դոցենտ ՎԱՐԴԱՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ եւ ՙՀանուն կայուն մարդկային զարգացման՚ ասոցիացիայի նախագահ, բնապահպան ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆԸ: Բանախոսները խոսեցին ՙՖեմինիզմի սպառնալիքները` ուղղված հայ ընտանիքին եւ գենդերային օրենքի կիրառման հետեւանքները Հայաստանում՚ թեմայի շուրջ:

 

Արման Բոշյանը խոսելով ֆեմինիզմի տարածման եւ դրա վտանգավոր հետեւանքների մասին` մասնավորապես նշեց.

ՙ2013 թվականին մեր հասարակությունը բավականին տեղեկացվեց գենդերային օրենքի եւ, այսպես կոչված, գենդերային գաղափարախոսության մասին, որը ֆեմինիզմի ուղղություններից մեկն է: Հայաստանում վերջին երկու ամիսների ընթացքում լրջորեն ակտիվացել են այսպես կոչված` ֆեմինիստական շարժումները, իսկ ֆեմինիզմի բուն գաղափարը հետեւյալն է` ստեղծել բեւեռացում, այսինքն մի բեւեռում հավաքել կանանց, մյուսում` տղամարդկանց եւ հակադրել մեկը մյուսին` անուն դնելով, թե պաշտպանում են կնոջ կամ տղամարդկանց իրավունքները: Իրականում Ֆեմինիզմի գաղափարախոսությունը գենդերային գաղափարախոսության ճյուղերից մեկն է եւ զուտ ուղղված է ընտանիքի ինստիուտի քայքայմանը: Ապացույցն այն է, որ բոլոր այն երկրներում, որտեղ գործում են նման շարժումները, դրանք լուրջ հովանավորություն են ստանում: Օրինակ` Հայաստանում այդ շարժումները հովանավորվում են Արեւմուտքի տարբեր գրանտային ֆոնդերից, անգամ` Ադրբեջանից եւ Թուրքիայից: Բոլոր այն երկրներում, որտեղ նման շարժումները խիստ ագրեսիվ ձեւով զարգանում են, բնականաբար, ընտանիքի ինստիտուտը արագորեն քայքայվում է, ավելանում են եւ ամուսնալուծությունների թիվը, եւ, բնականաբար, պակասում է ծննդաբերությունը՚:

Բանախոսը տեղեկացրեց նաեւ, որ Երեւանում վերջին ժամանակներս ֆեմինիստական շարժման լուրջ ակտիվացում է նկատվում. ՙԱյս ասուլիսը կազմակերպեցինք, որովհետեւ մարտի ութին եւ, ընդհանրապես, տարբեր առիթներով Երեւանում վերջերս այսպես կոչված ֆեմինիստական շարժման խիստ ակտիվացում է նկատվում: Մեզ մոտ այդ շարժման կոչերից մեկը հետեւյալն է. ՙՉամուսնանալն ամոթ չէ՚: Միգուցե, բայց այս կոչման անարդարությունն այն է, որ միառժամանակ նաեւ չենք քարոզում, որ ամուսնանալը եւս ամոթ չէ: Մյուս կոչը հետեւյալն է. ՙԿարող եմ երեխա ունենալ, կարող եմ չունենալ, կարող եմ ունենալ ընտանիքում, կարող եմ ունենալ ընտանիքից դուրս՚: Նույնիսկ եթե մի կողմ թողնենք, թե այս կոչն ինչպես է ուղղված մեր բարոյական արժեքների դեմ, նկատենք, որ այն երեխայի իրավունքներից առհասարակ չի խոսվում:

Այս բեւեռացումը Հայաստանում նախապատրաստվել է քսաներեք տարի: Այսինքն` սկզբում ստեղծվել է արտագաղթի մի այնպիսի վիճակ, որ տղամարդկանց մի հսկայական խումբ ուղղակի հեռացել է երկրից, եւ դրա հետ միառժամանակ  ներկայումս հովանավորվում  են որոշակի շարժումներ, որոնք պարզապես հակաընտանեկան քարոզչություն են անում: Այս ամենը գենդերային եւ այլ օրենքների հետեւանքներն են. Հայաստանում ընդունվել եւ շրջանառվում են այնպիսի օրենքներ, որոնք բերում են մասնավորապես նրան, որ արդեն հրատարակվում են տրանսվիստների մասին գրքեր, տրանսվիստներից, որպես առաջադեմ երեւույթ, հարցազրույցներ են վերցվում հեռուստատեսությամբ: Հատուկ ուզում եմ շեշտել, որ մենք, ցավոք, չենք նկատում կառավարության կողմից այս խնդրի լուծման միջոցներ. կառավարությունը առայժմ որեւէ բան չի ձեռնարկում: Մինչդեռ բոլոր նմանատիպ գաղափարախոսությունները ուղղակի սպառնալիք են մեր ազգային անվտանգությանը, քանի որ հասարակության հիմքը ընտանիքն է: Հովանավորելով նման շարժումներ, Արեւմուտքը ապակայունացնում է երկիրը, ոտնահարում է ապագա սերնդի դաստիարակությունը, ընտանեկան արժեքները, այսինքն` հարվածում է նաեւ մեր ազգային անվտանգության հիմքերին: Միակ ինստիտուտը, որը կարող է այս իրավիճակը շտկել, դա մեր եկեղեցին է, որը պարզապես պարտավոր է ակտիվանալ եւ լիարժեք կատարել իր ֆունկցիան՚:

Վարդան Խաչատրյանն էլ իր հերթին նշեց, որ մեր երկրում սեռերի միջեւ գնալով ահագնացող դիաբալանս կա. ՙՅուրաքանչյուր հասարակություն ունի պետական համակարգից դուրս երկու խոշորագույն մակերեւույթ` ընտանիքը եւ կրոնական համակարգը: Հայաստանի ամենալուրջ խնդիրներից մեկն այսօր այն է, որ տղամարդկանց պակասություն կա՚:

Իր հերթին բնապահպան Կարինե Դանիելյանը, անդրադառնալով ֆեմինիզմի ձեւավորման արմատներին, մասնավորապես նշեց. ՙՖեմինիզմը, որպես շարժում, երբ սկսեց ձեւավորվել, իրոք կանանց իրավունքների պաշտպանության ուղղվածություն ուներ, քանի որ շատ ու շատ երկրներում, հատկապես` ասիական պետություններում կանայք, իրոք, իրենց իրավունքների պաշտպանության կարիքն ունեին: Բայց տարիների ընթացքում այդ գաղափարախոսությունն այնպես ռադիկալացվեց, հիմա այնպիսի ձեւեր է ընդունում, որ իրոք արդեն սպառնում է ընտանիքի ինստիտուտին եւ այստեղից` նաեւ ազգի հիմքին: Ֆեմինիզը կարող է տանել ազգի կործանման: Մենք պետք է դա հասկանանք, եւ կարողանանք պահպանել այն ավանդույթները, որ դարերով մեզ իրոք պահպանել, թույլ են տվել զարգանալու՚:

Հարցին, թե կառավարությունը ինչպիսի միջամտություն պետք է իրականացնի խնդրի վերաբերյալ բանախոսը նշեց. ՙԿառավարությունը պետք է ուշադրություն դարձնի հատկապես կրթական ոլորտին՚:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում