livemarks sitemap
Երկուշաբթի, Օգոստոսի 19, 2019

alt«Վիրավորանքը եւ զրպարտությունը համացանցում. առկա հիմնախնդիրները եւ առաջարկվող օրենդրական լուծումները» թեմայով խորհրդարանական լսումներին երեկ ԱԺ-ում էր նաեւ տեղեկատվական անվտանգության փորձագետ, բլոգեր ՍԱՄՎԵԼ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ, ում հետ «Իրավունքը» զրուցեց վերոնշյալ օրենսդրական նախաձեռնության մասին:

-Պարոն Մարտիրոսյան, քննարկման ժամանակ խոսվում էր անհայտ աղբյուրների, կեղծ պրոֆիլների ու ապատեղեկատվության մասին, մինչդեռ ըստ ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանի, այս օրենսդրական նախաձեռնությունը լուրջ սպառնալիք կարող է դառնալ ընդդիմադիր թերթերի ու կայքերի համար: Արդյո՞ք այս մտահոգությունը որեւէ տրամաբանություն ունի:
- Իրականում սա կարող է լուրջ սպառնալիք դառնալ ոչ թե թերթերի եւ կայքերի համար, այլ հասարակ օգտատերերի, որովհետեւ օրենսդրությունը հին է եւ նկարագրում է լրատվամիջոցն այնպես, որ այսօրվա դրությամբ ամեն ինչ լրատվամիջոց է` «Յութուբի» ալիքը, «Ֆեյսբուքի» եւ «Օդնոկլասսնիկիի» պրոֆիլը: Եվ փաստացի, իհարկե, չարամիտ քաղաքական գործիք է այս օրենքը, եւ այն կարող է օգտագործվել հասարակ մարդկանց դեմ, այսինքն` եթե Դուք, օրինակ, սոցցանցում ինչ-որ միտինգ անելու share եք արել (տվյալ տեղեկատվությամբ կիսվել եք ձեր էջում), կարող են Ձեզ որակել որպես այդ միտինգի գաղափարակից:
- Ըստ Ձեզ, ի՞նչ չլուծված խնդիր ունի այս օրենսդրական նախաձեռնությունը:
- Խնդիրներ կան: Միանշանակ չի նկարագրված, թե ինչպես է ծանուցումն արվելու, ինչ ժամկետում: Հասարակ օրինակ բերեմ: Ես գիշերը 21:00-ին գալիս եմ տուն ու իմ ֆեյքերով Ձեր լրատվամիջոցի կայքի վրա լցնում եմ մեկնաբանություններ, հետո իմ իրական հասցեից նամակ եմ գրում, որ ինձ հետապնդում են: Իսկ 12 ժամ հետո` առավոտյան 9-ին փաստում եմ, որ Դուք չեք հեռացրել այն: Եվ տեխնիկապես էլ հնարավորություն չունեք այդ մեկնաբանությունները հեռացնելու, որովհետեւ ես դա կարող եմ միանգամից 20 ֆեյքով անել: Այսինքն` իսկապես ճնշելու մեխանիզմ կա, որովհետեւ հստակ չեն սահմանումները:
- Այսինքն` վտանգված են ոչ թե լրատվամիջոցներն, այլ ակտիվ օգտատերե՞րը:
- Օրինակ, ցանցային ակտվիստներին կարելի է որակավորել որպես լրատվամիջոց եւ հետապնդել, ու եթե գործը հասնի դրան, տեսականորեն վտանգ կա:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում