livemarks sitemap
Երկուշաբթի, Օգոստոսի 19, 2019

altԿարմիր Բլուր հնավայրը հնագիտական ամենահին հուշարձաններից է` Վանի թագավորության խոշարագույն կենտրոններից մեկը: Հնավայրի պեղումների աշխատանքները մեկնարկել են դեռևս 1930-ական թվականներին` Էրմիտաժի և ՀՀ հնագետների ջանքերով: Որոշ ժամանակ անց, հնավայրը համարվեց արգելոց-թանգարան, սակայն տարիների ընթացքում այնտեղ կուտակվել է շինանյութի աղբ: Հնավայրի տարածքով նախագծված է անցկացնել Արգավանդ -Շիրակ 700 մետրանոց ճանապարհ, ինչն էլ առիթ հանդիսացավ հնավայրում վերսկսել պեղումները:

«Պատմամշակութային ժառանգություն» գիտահետազոտական կենտրոնի տնօրեն, Կարմի Բլուր հնավայրում պեղումներ իրականացնող արշավախմբի ղեկավար Հակոբ Սիմոնյանի խոսքով` պեղումների արդյունքում հայտնաբերվել են դամբարանադաշտեր, որոնք հսկայական տեղեկություններ են պարունակում: Ըստ նրա` եթե չլիներ ճանապարհի հարցը, հնարավոր է ոչնչացվեր դամբարանադաշտը: Մանավանդ այն դեպքում, երբ օրեցօր ընդլայնվում է գերեզմանատան տարածքը:

Մինչև այժմ բացվել և ուսումնասիրվել է մոտավորապես 30 դամբարան. «Հնավայրի արհեստների, ճարտարապետության մասին կան մազմաթիվ տեղեկություններ, սակայն հայտնի չի եղել, թե ովքեր են այստեղ բնակվել: Ահա այդ դամբարանադաշտի ուսումնասիրությունը մեզ հույս է ներշնչում, որ մենք կարող ենք ասել, թե ովքեր են եղել Կարմի Բլուրի բնակիչները: Հայտնաբերված դամբարանադաշտը թվագրվում է Ք.ա. 7-5-րդ դարերին և դրանք անմիջապես պատկանում են Կարմիր Բլուր քաղաքին»,-նշեց ՀԱԿՈԲ ՍԻՄՈՆՅԱՆԸ, միաժամանակ ընդգծելով, որ հնագիտական տեսանկյունից` դամբարանադաշտը փրկված է համարվում, քանի որ բարձր մակարդակով այժմ և առաջիկայում կուսումնասիրվի այն: Կհանվեն կարևոր տեղեկությունները և կմնան միայն բացված փոսերը, որոնց վրայով էլ կանցնի նախագծած ճանապարհը: «Չկարծեք, որ չեն եղել մարդիկ ովքեր դեմ չեն եղել պեղումներին, ովքեր ասել են, որ պեղումները թանգ հաճույք է `պետք չէ սկսել և այլն: Բարեբախտաբար, այս անգամ հաղթեց սթափ միտքը, մեր մշակույթի նկատմամբ հարգանքը, ինչի արդյունքում էլ կայացվեց որոշում` մինչև չպեղվի ամբողջ տարածքը` ճանապարհը չի կառուցվելու: Պետք չէ ոչ մի արժեք կորցնել»,-փաստեց Հ. Սիմոնյանը:

Այնուամենայնիվ, նա մտահոգվում է, քանի որ այս տարի դեռ պեղման աշխատանքները չեն սկսվել, երբ դրա համար եղանակը բարենապաստ է` հողը խոնավ է և հեշտ է քանդվում: Իսկ հետագայում էլ` հնարավոր է ճանապարհաշինարարները միշտ շտապեցնեն ուսումնասիրողներին և սրանով խանգարեն պեղումներին: Կարմիր Բլուրի հնագիտական պեղումների արդյունքում հայտնաբերվել են բազմաթիվ արժեքավոր գտածոներ, որոնք վերականգնվել են, դրանց մեջ Հակոբ Սիմոնյանը առանձնացրեց բրոնզե ուսագոտին, որը բացառիկ է իր արժեքով: Ուսագոտու վրա մի քանի տեղերում դեռևս պահպանված կարկատաները ենթադրում են, որ այն արժեքավոր է եղել նաև նախկինում, ուստի այն քայքայվելուց հետո անընդհատ վերանորոգել են:

Նշենք, որ Կարմիր Բլուր հնավայրից հայտնաբերված գտածոները ցուցադրվում են Երևանի քաղաքապետարանի Պատմության թանգարանում`«Պատմության հետքերով» խորագրի ներքո: Ցուցահանդեսը կգործի մինչև ապրիլի 30-ը:

ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում