livemarks sitemap
Հինգշաբթի, Օգոստոսի 22, 2019

altԵրևանի բոլոր վարչական շրջանների մարդաշատ վայրերում, ինչպեսև նախորդ տարի, տեղադրվում են առաջարկությունների տաղավարներ։ Այսպիսով, այսուհետ ևս երևանցիները կարող են Երևանի զարգացման, բարեկարգման վերաբերյալ իրենց առաջարկները հղել քաղաքապետարանին։

«2013 թվականին, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի առաջարկությամբ, տեղադրվեցին այս տաղավարները՝ որպես ևս մեկ գործիք քաղաքացիների առաջարկությունները լսելու համար։ Անցյալ տարի մեկ ամսում շուրջ 3000 նամակ ենք ստացել՝ տարբեր ոլորտների վերաբերյալ։ Առաջարկություններից շատերն ընդգրկվել են քաղաքապետարանի՝ 2014 թվականի ծրագրերում, ինչպես, օրինակ, որոշ հասցեներում բակերի բարեկարգման առաջարկություններն էին։ Մեզ ուրախացրեց նաև այն փաստը, որ նշված հասցեների մեծ մասն արդեն ընդգրկված էին տարեկան ծրագրում. սա թույլ է տալիս համոզված լինել, որ երևանցիների ցանկություններն ու Երևանի քաղաքապետարանի ծրագրերը համահունչ են»,- նշել է Երևանի քաղաքապետի օգնական Սամվել Մերթարջյանը։

Նա նաեւ հավելեց, որ առաջարկներով նամակներն արկղերից դուրս են բերվում գրեթե ամեն օր և յուրաքանչյուր շաբաթ հասցեաբար ներկայացվում համապատասխան կառույցներին։

ՍՈՍԵ ՉԱՆԴՈՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում