ԺԻՐԻՆՈՎՍԿԻՆ ԱՆԴՐԱԴԱՐՁԵԼ Է ԱՐԱՄ MP3-Ի ԵՎՐԱՏԵՍԻԼՅԱՆ ԵԼՈՒՅԹԻՆ
Ռուսաստանի դաշնության Լիբերալ-դեմոկրատական կուսակցության ղեկավար, պետդումայի փոխնախագահ Վլադիմիր Ժիրինովսկին «Ռոսիա» հեռուստաալիքի եթերում հայտարարել է, որ «Եվրատեսիլում» հաղթանակի ամենամեծ շանսերը ունի Արամ MP3-ն:
Ժիրինովսկին նաեւ հայտարարել է, որ մեզ համար մոտենում է մի տխուր տարելից՝ 1915թ. Հայոց ցեղասպանության 100 ամյա տարելիցը:
«Աշխարհի և Եվրոպայի հայերը կքվեարկեն, և այդ պատանին՝ տառապագին, հուսահատ, այնպես կկատարի երգը, որ հաղթելու մեծ շանսեր կունենա: Խոստանում եմ, որ հաջորդ տարի մենք մեծ օդանավով բոլորս միասին կմեկնենք Երևան՝ «Եվրատեսիլ» դիտելու»,- հայտարարել է Վ. Ժիրինովսկին: