livemarks sitemap
Երեքշաբթի, Հոկտեմբերի 15, 2019

altՙԵվրատեսիլ՚ կոչվող անկանխատեսելի մրցույթն այս անգամ էլ առաջնորդվեց անկանոն քաղաքականությամբ: Թեպետ արդեն ամիսներ առաջ կանխատեսվում էր, որ թրաշով աղջիկը գրավելու է ողջ Եվրոպան, ու ոչ թե գնահատվելու է լավ ելույթն ու գեղեցիկ բեմականացումը` շոուն, այլ` անդեմ սեռն ու թրաշը: Սրանով իսկ Եվրոպան հերթական անգամ ապացուցեց, որ եվրոպական արժեքները սկսվում եւ ավարտվում են կոնչիտաներով:

Իսկ մենք էլ ոչինչ չենք խնայում ու հարկատուներից գոյացած գումարներով` ի դեմս Հանրային հեռուստաընկերության, ամեն տարի ՙԵվրատեսիլ՚ ենք աղաղակում, մասնակցում ու ամեն անգամ մեզ մխիթարում, թե բարոյական հաղթանակ տարանք: Այնուամենայնիվ, Հայաստանը 174 միավորով զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը եւ հաղթող երկիր դարձավ Ավստրիան` իր թրաշով Կոնչիտայի շնորհիվ:

Փաստը անսահման զայրացրել էր Ռուսաստանի Դաշնության Լիբերալ-դեմոկրատական կուսակցության ղեկավար, Պետդումայի փոխնախագահ ՎԼԱԴԻՄԻՐ ԺԻՐԻՆՈՎՍԿՈՒՆ, ով մրցույթից առաջ կոչ էր արել իր հայրենակիցներին` քվեարկել Հայաստանի օգտին: Զայրացած ՙԵվրատեսիլի՚ արդյունքներից` ՙՌոսսիա 1՚ հեռուսաալիքի եթերում նա ափսոսանք հայտնեց, որ 50 տարի առաջ իզուր են ազատագրել Ավստրիան. ՙԵվրոպան թող մնա իր մորուքով` դատապարտվածության, ապոկալիպսիսի եւ մենակության խորհրդանիշով: Մենք իզուր ազատագրեցինք Ավստրիան: Դա դժոխային կրակ է, դա ապոկալիպսիսի կրակն է: Այնտեղ ոչ միայն նա, ամբողջ երիտասարդությունն է մորուքավոր՚:

Մեծ բանաստեղծ Միքայել Նալբանդյանը դեռ 1859 թվականին էր Ավստրիայի կործանման ցանկություն հայտնել իր ՙԻտալացի աղջկա երգը՚ բանաստեղծության մեջ.

ՙՆայի'ր նորան, երեք գունով,

Նվիրական մեր նշան,

Թո'ղ փողփողի թշնամու դեմ,

Թո'ղ կործանվի Ավստրիան՚:

Ինչեւէ, Ավստրիայի կործանվելով չեն կործանվի անդեմ ու անսեռ մարդիկ, բայց,  Կոնչիտային ու իր ծնողներին, իհարկե վատ իմաստով, դեռ երկար կհիշեն հատկապես Հայաստանում: Բայց սրանով չսահմանափակվեց ամեն ինչ, մրցույթի ավարտին կայացած մամլո ասուլիսում Կոնչիտան լրագրողի հարցին, թե ի±նչ է մտածում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մասին, քանի որ Ռուսաստանում չէին ցանկանում ցուցադրել մրցույթը հենց Կոնչիտայի պատճառով, իսկ Պուտինը վերջերս օրենք էր ընդունել, որը պատիժ է նախատեսում միասեռականությունը քարոզելու համար. Կոնչիտան պատասխանել է. ՙԵթե Պուտինը այժմ նայում է մեզ... Կարծում եմ` ես պարզ ասացի` մենք անպարտելի ենք՚:

Այս ամենից հետո հերթական անգամ համոզվեցինք, որ այս տարվա ՙԵվրատեսիլը՚ վերածվեց ՙկոնչիտատեսիլի՚ եւ հաղթեց հենց թրաշի քաղաքականությունը:


Կույտը մշակեց
ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում