livemarks sitemap
Երեքշաբթի, Հոկտեմբերի 15, 2019
alt

Երեւանում թանգարան այցելելը մատչելի է, ի տարբերություն այլ երկրների: Նման համոզմունք այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեցին Ժամանակակից արվեստի թանգարանի տնօրեն ՆՈՒՆԵ ԱՎԵՏԻՍՅԱՆԸ, Երեւան քաղաքի պատմության թանգարանի տնօրեն ԱՐՄԻՆԵ ՍԱՐԳՍՅԱՆՆ ու «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց- թանգարանի տնօրեն ԳԱԳԻԿ ԳՅՈՒՐՋՅԱՆԸ:

Բանախոսների փոխանցմամբ`մուտքի տոմսը թանգարան այցելելու խոչընդոտ չէ: Երեւանյան թանգարանների տնօրենները պնդում են, որ հարկ եղած դեպքում որոշակի փոխհամաձայնության կարող են գալ ու նույնիսկ հարկ եղած դեպքում զեղչել մուտքի տոմսն, առանց այդ էլ սիմվոլիկ արժեք ունեցող: «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց- թանգարանի տնօրեն ԳԱԳԻԿ ԳՅՈՒՐՋՅԱՆՆ այս առումով նկատեց, որ իրենց թանգարանում գոյություն ունեն թանգարան այցելելու անվճար օրեր եւ դպրոցականների, եւ ուսանողների, եւ թոշակառուների, եւ պատերազմի մասնակիցների համար: Ի դեպ,  անվճար այցելության օրերին թանգարանի տնօրենն ակտիվություն է նկատում: Իր իսկ խոսքով` անգամ մարզերից են այդ օրերին Երեւան գալիս:

Գ. Գյուրջյանը նաեւ փաստեց, որ անվճար օրերի մասին այցելուները տեղեկանում են համացանցի միջոցով: «Սակայն, անգամ այդ օրերին թանգարան մուտք գործելիս այցելուին տոմս են տրամադրում, որի վրա նշված է զրո դրամ արժեքը»,- ընդգծեց պարոն Գյուրջյանը`հավելելով, որ թանգարանի տոմսը ինֆորմացիա է պարունակում. հիշողություն թանգարան այցելության մասին:  

Վ.ՄՈՒՐԱԴՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում