livemarks sitemap
Շաբաթ, Սեպտեմբերի 21, 2019

alt1918 թվականի մայիսի 28-ին Հայաստանի Առաջին Հանրապետությունը հռչակվեց անկախ: Հայաստանի Առաջին Հանրապետության անկախության հռչակումից հետո անցել է 96 տարի, սակայն պատմական գիտությունների թեկնածու, ԵՊՀ դասախոս ԳԵՎՈՐԳ ՄԵԼՔՈՆՅԱՆԻ խոսքով`պատմության դասերը շարունակում են նույնը մնալ: Հայաստանի արեւելյան հարեւանի`Ադրբեջանի հետ խնդիրները, տարածքային վեճերը 96 տարի անց կրկին նույն իրավիճակում են, նույնը վերաբերում է նաեւ հաեւան Թուրքիային:

Առաջին Հանրապետության անկախության հռչակումը տեղի ունեցավ մայիսյան հերոսամարտերից հետո`Սարդարապատ, Բաշ-Ապարան, Ղարաքիլիսա, որը ըստ պատմաբանի հայերին տվեց ոչ միայն Հայաստանի անկախ Հանրապետություն, այլեւ հավատ սեփական ուժերի նկատմամբ. «1915 թվականի Ցեղասպանության ենթարկված ժողովուրդը իսկապես կարողացավ իր մեջ ուժ գտնել եւ հաղթանակ տանել Սարդարապատում, Բաշ-Ապարանում եւ Ղարաքիլիսայում: Նման դեպք ժողովուրդների պատմության մեջ շատ քիչ է լինում, երբ զանգվածայիրն կոտորածների եւ տեղահանությունների ենթարկավ ժողովուրդը կարողանա տանել ոչ թե մեկ, այլ մի քանի հաղթանակներ կանոնավոր բանակի նկատմամբ»,-փաստում է Գևորգ Մելքոնյանը:

Մայիսյան հերոսամրտերի հաջորդ խորուրդը ըստ պատմաբանի այն էր, որ հայ ժողովուրդը հաշվի չառավ կուսակցոքւթյան պատկանելությունը եւ Արամ Մանուկյանի շնորհիվ բոլորը`բանակը, ժոովուրդը միավորվեցին եւ կարողացան դիմակայել արտաքին ագրեսիային եւ հաղթանակ տանել թշնամու նկատմամբ: Գևորգ Մելքոնյանը ցավով է նշում, որ այսօր մեր երիտասարդները չեն ճանաչում մայիսյան փառահեղ հաղթանակները կերտող հերոսներին: Հենց այդ հերոսների կերպարներով պետք է դաստիարակվեն սերունդներ. «Այսօր տեղի ունեցող իրադարձությունները ցույց են տալիս, որ Հայաստանի արեւելյան հարեւանի հետ նախկինում եղած խնդիրները շարունակում են արդիական մնալ`տարածքային խնդիրները շարունակում են չլուծված մնալ: Ուստի պետք է զգոն լինել լինել եւ շատ կարեւոր է, որ երիտասարդները ծանոթանա այդ մեր հերոսներին եւ նրանց անցած ուղուն, քանզի 1918 թվականի մայիսյան հերոսամարտը միայն հերոսական մաքառման դրվագ չէ`այլ 500-ամյա տառապանքից հետո մեր ժողովրդի հաղթանակն էր: Այսօր մենք խնդիր ունենք մայիսյան հերոսամարտերը եւ առաջին Հանրապետության հռչակումը վերագնահատելու,որովհետեւ այդ ամենը հեշտ գործընթաց չի եղել»,-շեշտում է Գ.Մելքոնյանը եւ ընդգծում, որ հինգ դար պետականություն չունեցող,Ցեղասպանության ենթարկված եւ երկու մեծ տերությունների լծի տակ գտնվող ժողովրդին հեշտ չտրվեց անկախությւոնը: Իսկ թե որքան ժամանակ Հայաստանի առաջին Հանրապետությունը կարողացավ պահպանել իր անկախությունը այլ հարց է: ինչպես պատմաբանն է նկատում դրա կործանման հիմքում ընկած էր նաեւ ներկուսակցական գզվռտոցները, որից այսօր բոլորը պետք է դասեր քաղեն ` թույլ չտալ, որ պետական կարեւորագույն հարցրում դրվեն կուսակցական պատկանելության հարցեր:

ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում