livemarks sitemap
Ուրբաթ, Դեկտեմբերի 13, 2019

altԸստ սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանի` Հայաստանը զարգացած երկրների շարքում աբորտների թվով զբաղեցնում է 21-րդ տեղը: Ճիշտ է, հղիության արհեստական ընդհատման դեպքերը Հայաստանում նվազել են, սակայն եթե համեմատենք ծնվածների եւ ամուսնացող զույգերի թվերը, ապա միտումները գրեթե նույնն է: Աբորտների թիվը կրճատվում է, քանի որ, ինչպես սոցիոլոգն է փաստում, ամուսնացող զույգերի թիվն է կրճատվում .

«Յուրաքանչյուր ծնված 100 աղջկա դիմաց ծնվում է 114-115 տղա, սա այն դեպքում, երբ նորման 105 է: Ամուսնության տարիքում`24-29 տարեկանում, ամեն 3-րդ աղջիկ չի ամուսնանում, քանի որ չունի զույգ: Հայաստանում ամենողբալին այն է, որ նախկինում գյուղերում ծնելիությունը 2 անգամ ավելի բարձր էր, քան մայրաքաղաքում: Իսկ այժմ կատարվել է հակառակը`գյուղերում ավելի քիչ երեխաներ են ծնվում, քան մայրաքաղաքում»,-շեշտում է ԱՀԱՐՈՆ ԱԴԻԲԵԿՅԱՆԸ: Նրա խոսքով` Հայաստանում աբրոտները հիմնակնում լինում են այն պատճառով, որ շատ աղջիկներ չունեն մայրության զգացում եւ նրանց թվում է, որ այդ երեխան ավելորդ բեռ է: Սոցիոլոգը փաստում է`մինչեւ աղջիների մեջ չձեւավորվի մայրական զգացում , իրավիճակը կլինի այնպիսին ինչպիսին, որ կա: Հղիության արհեստական ընդհատումը կամ քիչ երեխաներ ունենալը, ինչպես Ահարոն Ադիբեկյանն է ասում, ազդում է ամուսնալուծությունների թվաքանակի վրա. «Մեկ երեխա ունեցող զույգի ամուսնալուծության հավանականությունը 90 տոկոս է , իսկ 4 երեխայի դեպքում`3 տոկոս: Ոչ ոք իրավունք չունի ընդհատել չծնվող երեխայի կյանքը, եթե, իհարկե, այդ հղիությունը չի ընդհատվում մասնագետների խորհրդով, քանի որ այն կարող է վտանգավոր հետեւանքեր ունենալ»,-նշում է սոցիոլոգը: Հոգեբանական տեսնակյունից աբորտները ոչ միայն կարող են ազդել մոր առողջության վրա, այլեւ`չծնված երեխայից հետո ծնված երեխայի հեգեբանության վրա. «Արգանդը ունի հիշողություն, այսինքն`եթե կինը որոշում է ընդհատել հղիությունը , ապա խնդիրներ են առաջանում ոչ միայն նրա սեփական անձի, այլեւ չծնվող երեխայից հետո ծնված երեխայի համար: Ընդհատված ծնունդի հիշողությունը կրում է նոր ծնվող երեխան:Պետք է այնպես անել, որ կինը հետագայում չունենա մեղքի զգացում եւ ծնված երեխան էլ իր հետ չբերի այդ մեղքի զգացումը»,-մեկնաբանում է հոգեբան ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆԸ: Հոգեբանը նաեւ հավելեց, որ աբորտների վերը նշված բացասական հետեւանքներից բացի, դրանք կարող են ադել նաեւ ամուսնական զույգերի փոխհարաբերությունների վրա,քանի որ նրանք միշտ ապրում են մեղքի զգացումով:

ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում