livemarks sitemap
Չորեքշաբթի, Հոկտեմբերի 16, 2019

altՀՀ կառավարության կողմից 2013 թվականի վերջին ընդունված որոշման համաձայն` սոցիալական փաթեթի առողջապահական բաղադրիչը փոխանցվել է ՀՀ առողջապահության նախարարությանը: Այդ մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ ԱՆ աշխատակազմի պետական առողջապահական գործակալության պետ ՍԱՐՈ ԾԱՏՈՒՐՅԱՆԸ` ներկայացնելով սոցիալական փաթեթի շահառուների պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության ու սպասարկման կազմակերպման նորությունները:

ՊԱԳ-ի տնօրենը հայտնեց, որ 2014-ն անցումային տարի է սոցիալական փաթեթի համար:  «Ի տարբերություն մասնավոր ապահովագրական ընկերությունների միջոցով նախկինում ծրագրի իրականացման, առողջապահության նախարարությունը ծրագրի շրջանակներում պայմանագրեր է կնքել պետ. պատվեր իրականացնող շուրջ 100 հիվանդանոցի հետ, ինչը զգալիորեն ընդլայնում է սոցփաթեթի շահառուների ընտրության հնարավորությունը»,- ընդգծեց բանախոսը:

Ի դեպ, սոցփաթեթի տրամադրման, ցուցաբերված ծառայությունների որակի վերահսկողության նպատակով առողջապահության նախարարության պետական առողջապահական գործակալությունում ստեղծվել է նոր բաժին՝ բժշկական օգնության մշտադիտարկման և փորձագիտական գնահատման համար:

Ս. Ծատուրյանի փոխանցմամբ՝ սոցիալական փաթեթի շահառուներին կտրամադրվեն հավաստագրեր.գործընթացը կտևի մոտ 1-2 ամիս: Իսկ մինչ հավաստագրերի տպագրությունն ու լիարժեք բաշխումը շահառուն անհրաժեշտության դեպքում կարող է դիմել բժշկական կազմակերպություն` ներկայացնելով աշխատավայրից տեղեկանք սոցիալական փաթեթի շահառու լինելու վերաբերյալ:

Նյութը, լուսանկարը՝ Վ. ՄՈՒՐԱԴՅԱՆԻ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում