livemarks sitemap
Չորեքշաբթի, Օգոստոսի 21, 2019

altՀունիսի 3-ին հանրապետությունում մեկնարկեցին միասնական քննությունները: Դիմորդները միասնական քննություն հանձնեցին` «Կենսաբանություն», «Աշխարհագրություն», «Ընդհանուր պատմություն» առարկաներից: Այդ մասին «Զարուհու» հետ զրույցում ասաց Գնահատման եւ թեստավորման կենտրոնի (ԳԹԿ) արտաքին համագործակցության բաժնի պետ ԱՐԱ ԻՍՊԻՐՅԱՆԸ` հավելելով, որ հունիսի 3-ի միասնական քննություններին մասնակցում էր մոտ 2000 դիմորդ:

-Պարոն Իսպիրյան, ի՞նչ փոփոխություններ են այս տարի գրանցվել ընդունելության քննությունների ընթացակարգում:
- Այս տարի ընդունելության քննությունների ընթացակարգի հետ կապված որեւէ էական փոփոխություններ մենք չունենք:

Սակայն ունենք փոփոխություններ որոշ առարկաների շուրջ` թեստերի կառուցվածքում: Նման փոփոխություններ նախորդ տարի եւս ունեցել ենք` «Հայոց լեզու», «Պատմություն», «Մաթեմատիկա» առարկաների թեստերում: Այս տարի փոփոխություններ կան բնագիտական առարկաների թեստերում. ավելացել են կարճ պատասխաններով առաջադրանքները, ինչպես նաեւ ՙպնդումների փունջ՚ առաջադրանքները:

- Իսկ դիմորդների հայտագրման գործընթացում ի՞նչ նորություններ կան:
- Օրինակ` այս տարի Հայաստանի պետական ազգային ագրարային համալսարանում ունենք մեծ աստղանիշով հասկացություն, որը դիմորդին հնարավորություն է ընձեռում դպրոցի ատեստատի գնահատականներով ընդունվել ագրարային համալսարան` 23 մասնագիտություններում (մասնագիտության կողքին պետք է նշված լինի մեծ աստղանիշ նշանը), եթե թափուր տեղ է մնում` միասնական քննություններից հետո: Մինչ այդ, նախորդ տարի դիմորդը պետք է պարտադիր մեկ միասնական քննություն հանձնած լիներ:

- Այս պահի դրությամբ քանի՞ դիմորդ է հայտագրվել միասնական քննությունների առաջին փուլին:

- Միասնական քննությունների առաջին փուլին հայտագրվել է 12.500 դիմորդ:  Հունիսի 3-ին դիմորդները միասնական քննություն հանձնեցին` «Կենսաբանություն», «Աշխարհագրություն», «Ընդհանուր պատմություն» առարկաներից:

- Այս  տարի հաճախ են ասում, որ դիմորդների թիվը նվազել է:
- Դիմորդների թիվը այս տարի համեմատած նախորդ տարվան` (առաջին` հիմնական փուլ) նվազել է մոտ 1000 դիմորդով: Սակայն միայն երկրորդ փուլի արդյունքները իմանալուց հետո կարող ենք խոսել դիմորդների ընդհանուր քանակի մասին, ասել` նվազե՞լ է, թե աճել: Շատ դիմորդներ բարձրագույն հաստատություններ են դիմում միջին մասնագիտական ուսումնական հաստատություններ ավարտելուց հետո: Իսկ միջին մասնագիտական հաստատություններ ավարտած շրջանավարտները հայտագրվում են երկրորդ փուլում:

- Ե՞րբ կմեկնարկի հայտագրման երկրորդ փուլը:

- Հունիսի 25-ին եւ կտեւի մինչեւ հուլիսի 2-ը:

- Քննությունների անցկացման կարգի մասին ի՞նչ կասեք:
- Այս տարի մի փոքր ավելի խիստ կլինենք այն դիմորդների նկատմամբ, ովքեր քննասենյակ կտանեն հեռախոս, կապի այլ միջոցներ:  Հայտնաբերելու դեպքում դիմորդն անմիջապես կհեռացվի քննասենյակից: Մինչ այդ նախորդ տարի, եթե հեռախոս էր հայտնաբերվում դիմորդի մոտ, բայց նա դրանից չէր օգտվել` բավարարվում էինք զգուշացումով:

- Այս տարվա շտեմարանների մասին ի՞նչ կպատմեք:

- Արդեն ասացի, որ կառուցվածքային փոփոխություններ որոշ առարկաներում եղել են: 2013 թվականի սեպտեմբերից ուղեցույցներում մենք նշել էինք այդ մասին: Ուղեցույցները բաժանվել են դպրոցներում: Դիմորդները տեղյակ են, որ ՙՕտար լեզու՚ առարկայում հարցադրման փոփոխություններ են տեղի ունեցել: Եթե նախորդ տարիներին դիմորդը «Օտար լեզու» առարկան հանձնելիս ընտրովի պատասխաններից, ասենք` չորսից մեկն էր ընտրում, ապա այս տարի որոշ առաջադրանքներ կարճ պատասխանով են: Օրինակ` քանի ենթակա կա այս նախադասության մեջ: Դիմորդը պետք է հաշվի եւ գրի թիվը: Այս պարագայում քչանում է պատահական տարբերակով ճիշտ պատասխանի ընտրության հնարավորությունը:  Այսպես հստակ կարող ենք տարբերակել  լավագույնին:

- Իսկ տեխնիկական հնարավորությունները ներո՞ւմ են նման առաջադրանքներ ստուգելու համար:

- Տեխնիկական հնարավորությունները մեզ մոտ բավական զարգացած են, եւ մենք կարողանում ենք բոլոր այդ տեսակի առաջադրանքներն ստուգել: Դիմորդը թիվ է գրում, այլ ոչ թե տառ:

ՎԼԱԴ ՄՈՒՐԱԴՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում