livemarks sitemap
Հինգշաբթի, Օգոստոսի 22, 2019

altՀունիսի մեկին` Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ Երեւանի քաղաքապետարանի տարածած հայտարարության համաձայն Երեւանի կենդանաբանական այգու մուտքը բոլոր մանուկների համար լինելու էր անվճար: Սովորական օրերին մինչեւ 3 տարեկանների  համար դեպի այգի մուտքն անվճար է, մինչեւ... երեխաների համար 300 դրամ, իսկ 16 տարեկանից բարձր անձանց համար` 500 դրամ:

Հունիսի 1-ին ծնողները երեխաներին անմոռանալի օր պարգեւելու համար տարել են Կենդանաբանական այգի եւ պարզել, որ եթե երեխաների մուտքն անվճար է, ապա իրենք պետք է 500-ի փոխարեն վճարեն 800 դրամ:

"Իրավունքը" դիմեց Կենդանաբանական այգու մամուլի ծառայություն, պարզելու, թե ինչի՞ հետ է կապված տոմսի արժեքի բարձրացումը: Սակայն մամուլի պատասխանատուն ընդամենը հաստատեց. "Կենդանաբանական այգու տոմսերը թանկացել են դեռեւս մայիսի 15-ին":

Իսկ թե ինչի պատճառով` նա խոստացավ պատասխանել միայն գրավոր հարցման դեպքում: Գրավոր էլ կդիմեմք: Բայց մինչ այդ նկատենք, որ եթե 500 դրամանոց տոմսի պարագայում այգին ուներ այցելուների խնդիր, ապա 800 դրամի դեպքում այդ խնդիրն էլ ավելի կարող է սրվել: Ընդհուպ մինչեւ չբացառենք, որ այս դեպքում այգու եկամուտներն ավելի համեստ կդառնան:

ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում