livemarks sitemap
Երեքշաբթի, Օգոստոսի 20, 2019

alt«Եթե Երեւանում տեղադրվի Անաստաս Միկոյանի արձանը, ապա դրան հաջորդող տրամաբանական քայլը պետք է լինի Երեւանի կենտրնում Լենինի արձանի տեղադրումը, ավելի ճիշտ, ոչ թե արձանի տեղադրումը այլ այդ գաղափարն առաջ բերելը»,-անդրադառնալով Միկոյանի արձանը Երեւանում տեղադրելու հարցին կարծիք հայտնեց Հովհ.Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար ՌՈՒԲԵՆ ԲԱԲԱՅԱՆԸ:

Անձամբ Բաբայանը շնորհակալ է Երեւանի քաղաքապետարանին, որ մեջտեղ է բերել Միկոյանի արձանը տեղադրելու գաղափարը, ուստի եկել է մի սերունդ, ով չգիտի կամ չի ուզում իմանալ ով է Անաստաս Միկոյանը: Իսկ այս աղմուկը լավագույն առիթն էր ամբողջ իրականության դեմքը ցույց տալու համար: Այս ամենից հետո, ըստ Ռուբեն Բաբայանի, մարդիկ ազատ կարող են կողմնորոշվել`այս արժեքային համակարգի կողմնակից են, թե՞ այդ համակարգը չեն ընդունում:

Քանդակագործ ՖԵՐԴԻՆԱՆԱՏ ԱՌԱՔԵԼՅԱՆՆ այս ամենի մեջ նկատում է հումոր եւ փաստում, որ ժողովրդի մեջ տեսնում է ատելություն հանճարեղ մարդու` Անաստաս Միկոյանի նկատամամբ, ըստ նրա, այսպիսի հանճարեղ քաղաքական գործիչներ տվել են բոլոր ժամանակները: Քանդակագործի խոսքով` ինքը չի կարող ընդունել այն տեսակետը, թե Անաստատ Միկոյանը հայ ազգի համար ոչինչ չի արել. «Իսկ ի՞նչ է արել մեր ազգի համար Մարշալ Բաղրամյանը, Ադմիրալ Իսակովը, փոխարենը արել են համամարդկային բաներ, արել են մեծ գործեր` ժողովրդի համար: Եթե ազգի հարցը նեղացնում ենք, ապա ընկնում ենք խայտառակ իրավիճակի մեջ, չի կարելի չէ՞ այդքան նեղացնել, Բաղրամյանն էլ է շատ գործեր արել, Իսակովն էլ: Մենք պետք է հպարտ լինենք, որ նման մարդիկ ունենք»,-ասում է Ֆերդինանտ Առաքելյանը եւ հավելում, որ երբեմն ասում են, թե Միկոյանը ստորագրել է բազմաթիվ սպանություններ, բայց այդ մասին չկա ոչ մի ապացույց. «Ցույց տվեք արխիվները, ես շատ արխիվներ եմ քանդել, չկա նման բան: Միկոյանը ֆանտաստիկ սրտի տեր մարդ է եղել: Նա երկու կողմ ունի` դրական եւ բացասական: Վերջինս այն է, որ ամբողջ ժողովուրդը կանգնած է 1937 թվականի ռեպրեսիայի վրա, որը իհարկե Միկոյանը չի արել: Ես հարյուրավոր փաստեր կարող եմ բերել, թե նա ինչպես է փրկել հայկական եկեղեցիներ»: Նրա բնորոշմամբ, ում արձանն էլ հայտնվի Երեւնում ազգը կսկսի քննադատել` լինի Տիգրան Մեծի արձանը, թե՞ մեկ ուրիշինը: Ինչ վերաբերում է Լենինի արձանի տեղադրմանը, ապա անձամբ քանդակագործը այդ չի ցանկանում:

ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում