livemarks sitemap
Երեքշաբթի, Օգոստոսի 20, 2019

altԵրեկ Ազգային Ժողովը սկսեց իր աշխատանքը ընդդիմության կողմից հերթական հակառուսական հիսթերիայով: Պատգամավոր Նիկոլ Փաշինյանը չգիտես որտեղից որոշեց, որ նախօրեի հայ-ռուսական բարեկամության ակումբում Կիսելյովի հետ հանդիպման ընթացքում, վերջինս վիրավորական արտահայտություններ է թույլ տվել Հայաստանի, հայերի ու անգամ մեր նահատակների նկատմամբ: Ապա ընդդիմադիր բաղաձայն երգչախումբը սկսեց փոթորիկ բարձրացնել` յուրաքանչյուրն իրեն սուպերհայրենասերի տեղ դնելով: Այս իրավիճակը մեկնաբանելու համար դիմեցինք պատգամավոր ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԻՆ, ով ներկա է գտնվել այդ հանդիպմանը:


-Պարոն Բաբուխանյան, իսկապես հնչել են վիրավորական արտահայտություններ:
- Ոչ, վիրավորական արտահայտություններ չեն եղել, սակայն մեր միջեւ ծագեց բուռն բանավեճ: Պարոն Կիսելյովը արտահայտեց մի քանի տեսակետներ, որոնց հետ ես եւ տիկին Հերմինե Նաղդալյանը արտահայտեցինք մեր անհամաձայնությունը: Ի դեպ, ակումբի նիստին հրավիրված էին նաեւ ընդդիմադիր պատգամավորներ, այնպես որ, կարող էին գալ եւ մեզ հետ միասին, իսկ գուցե նաեւ մեզանից լավ, բանավիճեին Կիսելյովի հետ, եւ ոչ թե հաջորդ օրը մեծ-մեծ խոսեին: Սակայն պետք է նշեմ, որ Կիսելյովը ոչ պաշտոնական անձ է, արտահայտում է իր սեփական տեսակետները, եւ ճիշտ չէ այն վերագրել Ռուսաստանի պաշտոնական մարմիններին, կամ էլ թե չէ` ռուսաստանյան հասարակությանը:
- Այդ դեպքում, որն էր պատճառը, որ ընդդիմությունը փորձեց սուտ տեղեկություններ տարածելով` շահարկել հանդիպումը եւ դրա շուրջ այդպիսի հիսթերիա բարձրացնել:
- Ցավոք սրտի, կան մարդիկ, ովքեր ունեն մեկ խնդիր` գտնել որեւէ առիթ, կամ եթե դա չկա` ստեղծել այդպիսի մի պատմություն, որպեսզի դեմ արտահայտվեն Ռուսաստանին, վատաբանեն մեր ռազմավարական դաշնակցին, խափանեն Հայաստանի անդամագրումը Մաքսային միությանը: Ուկրաինայում այդպիսիները հաջողեցին, սակայն թե ինչ գնով` Ուկրաինայի եւ այդ երկրի ժողովրդի համար, բոլորն էլ տեսնում են:
Կա եւս մեկ պատճառ, դա այդ հանդիպմանը ՌԴ արտաքին քաղաքական ուսումնասիրությունների ինստիտուտի տնօրեն Վերոնիկա Կրաշեննիկովայի զեկույցն է, որտեղ վերջինս բացահայտում էր, թե ինչպես են Միացյալ Նահանգների հատուկ ծառայությունները կառավարում որոշ հասարակական կազմակերպությունների, լրատվամիջոցների, եւ ինչ գործիքներ են օգտագործում` իրենց նպատակներին հասնելու համար: Մասնավորապես` նրա կողմից տրվեց ԱՄՆ-ի ազգային դեմոկրատական ինստիտուտի (NDI) եւ USAID-ի անունները: Հայտնի է, որ այդ կազմակերպությունների միջոցով Հայաստանի համապատասխան հարթություններում ներդրվել են հարյուր միլիոնավոր դոլարներ: Հայտնի է նաեւ, որ մեր ընդդիմության որոշ ներկայացուցիչներ չափազանց սերտ հարաբերությունների մեջ են վերոհիշյալ կազմակերպությունների հետ, եւ, հավանաբար, նրանց շատ մեծ ցավ են պատճառել հանդիպման ընթացքում Կրաշեննիկովայի բացահայտումները: Հենց դա էր խորհրդարանական ընդդիմադիրների հիսթերիայի հիմնական պատճառը: Սակայն այդ ընդդիմադիր գործիչները թույլ են տվել խոշոր սխալ` ինքնաբացահայտելով իրենք իրենց:

Ա. ՀԱԿՈԲՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում