livemarks sitemap
Երկուշաբթի, Հոկտեմբերի 21, 2019

altՄենք աղաղակում ենք, դատապարտում ու հայհոյում, երբ Վրաստանում, Թուրքիայում ու Նախիջեւանում աղավաղվում կամ ավերվում են հայկական մշակութային կոթողներն ու եկեղեցիները, բայց անտեսում` սեփական երկրում վանդալիզմի հեղինակներին: Ինչպես ասում են` չենք տեսնում սեփական աչքի գերանը, բայց մատնացույց ենք անում դիմացինի աչքի փուշը:

Հաճախ ենք անդրադարձել Հայաստանի մարզերում կամ Արցախում այն հուշարձաններին ու եկեղեցիներին, որոնց վրա ՙսիրո հետքեր՚ կամ էլ բարկության արդյունքում հայհոյանքներ են անմահացրել մեր վայ երկրացիները, ըստ այդ գրառումների` մշակութային ժառանգությունն էլ զարմանքից էլ ավելի է քարանում, երբ իր վրա հայհոյանք են անմահացնում կամ էլ պարզվում է, որ Վալոդը սիրում է Վարդուշին...

Լավ, մարզերում այդ արարքը դեռ ինչ-որ տեղ անվերահսկելի է, քանի որ բոլորի աչքից հեռու է, բայց երբ այդ ամենը տեղի է ունենում Երեւանի կենտրոնում, այն էլ` Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի բակում` Ազատության Հրապարակում գտնվող Ալ. Սպենդիարյանի արձանի վրա, ոչ մի կերպ չի ընկալվում ոչ վայ հայրենակիցների արարքը, ոչ էլ պատկան մարմինների անուշադրությունը:

Էլ ինչի մասին է խոսքը, երբ Զվարթնոցի հուշահամալիրում օրերս տարօրինակ փարթիներ ու խնջույքներ են տեղի ունենում, Գառնու հեթանոսական տաճարում էլ սրճարան կառուցելու նախագիծ մշակվում: Օրերս էլ համացանցում հայտնված երկու տարի առաջ նկարած տեսանյութից էլ պարզ է դառնում, որ Զվարթնոցի տաճարի հուշաքարերի մեջ տեղադրված մետաղյա ամրանները հող էին նախապատրաստում հենց այդ բազմաբովանդակ կորպորատիվ փարթիների համար: Այնինչ պարզվում է, վճարիր ընդամենը 700.000 դրամ եւ արտասահմանյան կազմակերպությունների տերերի հետ ուզածդ ձեւով ՙվայելիր՚ սրբավայր հանդիսացող պատմամշակութային ժառանգությանդ տարածքը:

Այստեղից հետեւություն, որ ճիշտ ժամանակն է քրեական պատասխանատվության ենթարկվեն համապատասխան պաշտոնյաները, քանի որ այսպես որ շարունակվի, մի օր էլ բաց երկնքի տակ թանգարան համարվող մեր քաղաքը կդառնա վայելքների, փարթիների քաղաք... Բա°վ է զբաղվենք մեզ թողնված մշակութային ժառանգությունների պղծմամբ ու վերջում զարմացած հայացքներով պարզենք, որ այլեւս մեր ապագա սերնդին մշակութային կոթողներ ու սրբավայրեր ժառանգություն թողնելու ոչինչ չի մնացել:

Կույտը մշակեց ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում