livemarks sitemap
Երկուշաբթի, Օգոստոսի 19, 2019

altՀունիսի 22-ին` ժամը 21:15-ին, Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի ծառայողները Երեւանի Աբովյան-Ամիրյան փողոցների խաչմերուկում նկատել են, որ 44 համարի երթուղայինում չորս սեւամորթ երիտասարդ վիճաբանում եւ հարվածում են ՀՀ քաղաքացու:

ՙԶարուհին՚ րոպեներ անց լինելով դեպքի վայրում` ականատես եղավ, թե ինչպես են օտարերկրացիները մեծ աղմուկ բարձրացրել ու ոչ մի կերպ չէին ուզում ենթարկվել ոստիկաններին: Ինչպես հաջողվեց պարզել հավաքվածներից, վերոնշյալ սեւամորթները կռվի են բռնվել ՀՀ քաղաքացու հետ ու հայհոյանքներ հնչեցրել: Արդյունքում խառնվել են ոստիկաններն ու փորձել կարգի հրավիրել օտարերկրացիներին: Ի վերջո, ոստիկաններին մի կերպ հաջողվեց  աղմկոտ սեւամորթներին տեղավորել ոստիկանական գազելում ու տեղափոխել բաժին: Անցորդներին առավել բարկացնում էր այն, որ մեր երկրում, այն էլ` մայրաքաղաքի սրտում, օտարերկրացիները այդքան ՙդուխ՚ են առել ու անվայել են իրենց պահում` հուսալով, որ հայերս չենք տիրապետի իրենց լեզվին ու կշարունակենք բարյացկամ լինել հյուրերի նկատմամբ:

Թե ինչ ճակատագրի արժանացան բերման ենթարկված սեւամորթները, ՙԶարուհին՚ փորձեց պարզել ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի ու լրատվության բաժնի աշխատակից ԱՐՄԵՆ ՄԱԼԽԱՍՅԱՆԻՑ, ով հղում կատարելով ոստիկանության պաշտոնական կայքին` նշեց. ՙՎիճաբանող 4 երիտասարդները բերման են ենթարկվել բաժին: Պարզվել է, որ նրանք օտարերկրյա քաղաքացիներ են, իսկ ծեծի ենթարկվածը Արարատի մարզի Արգավանդ գյուղի բնակիչ է, ով հրավիրվել է Ոստիկանության Կենտրոնականի բաժին, սակայն հրաժարվել է հաղորդում տալուց: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Կատարվում է հետաքննություն՚: Ի դեպ, նշենք, որ թեպետ ոստիկանությունը պարզել է, թե որ երկրի ներկայացուցիչներ են ՙկատաղի՚ սեւամորթները, սակայն հետաքննության գաղտնիությունից ելնելով` այդ մասին դեռեւս լռում են: Ինչեւէ, հուսանք, որ սա առիթ կլինի, որպեսզի օտարերկրացիները իրենց սկսեն հյուրի պես պահել, այլապես երբեմն հետեւելով պարսիկների կամ մեկ այլ ազգի ներկայացուցիչների երեւանյան խրախճանքներին` թվում է, թե վերջիններս ոչ թե հյուր են մեր երկրում, այլ գտնվում են իրենց հոր տանը:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում