livemarks sitemap
Շաբաթ, Օգոստոսի 17, 2019

exernԱրարատյան Հայրապետական Թեմի  (ԱՀԹ) Երիտասարդական միությունները ԱՀԹ առաջորդական փոխանորդ գերաշնորհ Տ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ նախաձեռնել է «100-ամյակին ընդառաջ» ծրագրերի շարքը: Ծրագրի շրջանակներում մեկ տարի շարունակ   երիտասարդական կառույցների համակարգող տեր Պետրոս ավագ քահանա Մալյանի գլխավորությամբ  յուրաքանչյուր ամսվա 24-ին կկազմակերպվի քննարկումներ, ուխտագնացություններ, բանախոսություններ եւ այլն:

Այս ծրագրի նպատակն է ամբողջ տարվա ընթացքում 100-ամյակի շեմին արթուն պահել Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը եւ ոգեկոչման աղոթք հղել առ Աստված: Ծրագրի առաջին միջոցառումը անցկացվեց մայիսի 24-ին`Ցեղասպանության ականատեսի նամակների ու լուսանկարների հիման վրա ստեղծված  «Արմեն Վեգեր» ֆիլմի ցուցադրությամբ, որից հետո երիտասարդներնի միջեւ անցկացվեց քննարկում:

Երկրորդ միջոցառումը արդեն տեղի ունեցավ հունիսի 24-ին`Ծիծեռնակաբերդի բարձունքում`  գերաշնորհ Տ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ  կատարվեց հսկման ժամերգություն, որի ավարտին տեղի ունեցավ նաեւ հոգեհանգստյան կարգ` ի հիշատակ Հայոց Ցեղասպանության զոհերի: Երիտասարդների եւ եկեղեցիների համայնքների անդամների ներկայությամբ տեր Պետրոս ավագ  քահանա Մայլանն ընթերցեց Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի խոսքը. «Սիրելի՛ք,  հայրենասիրությունը զգցմունք է, հայրենաշինությունը՝ գործ: Մեծ Եղեռնի 100-ամյա տարելիցը մեզ առաջնորդում է միաբանության եւ միասնականության , ինչը մեր հզորության աղբյուրն է:Այսու հիշենք, որ եկվությունը չարյաց մայրն է: Վայ այն հայ երիտասարդին , ով հատուցման պահանջ չի ունենա , ում հոգին չի ձայնի Բարձրյալին` ասելով. «Վարձատրիր նրանց տեր, ըստ իրենց արարքների, իրենց անօրեն վարքի համեմատ, նրանց ձեռքերի գործին նայելով`տուր իրենց հատուցումը»: Ոգին է կենարար եւ մենք կոչված ենք այդ ոգին պահելու եւ դրանով միաբան ու հաստատ մնալու , իրավացիորեն պահանջելու վերստանալի եւ վերակենդանալի մասը`Աստծուց մեզ բաժին տված…Թող Աստված լինի մեզ զորակից , արդարության այս պատերազմը մինչեւ վերջ հասցնելու, մեր ազգի եղեռնագործված զավակների հիշատակի սուրբ կտակն ապրեցնելու, հետապնդելու եւ արդար հատուցման մխիթարությունը գտնելու համար:Ամեն»:

Նշենք, որ ծրագրի հաջորդ հանգրվանը տեղի կունենա հուլիսի 24-ին:

ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում