livemarks sitemap
Չորեքշաբթի, Հոկտեմբերի 16, 2019

altՀայաստանում հայտնվել է նոր աղանդ «Արեւաբուժութուն» անունով, որը ֆինանսավորվում է Թուրքիայից: Վերոնշյալ աղանդից, ինչպես ՍԻՄ «Ազդակ» ակումբում այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց  Միացյալ երիտասարդական լիգայի համանախագահ ՍԵՒԱԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ, ««Արեւաբուժություն» աղանդից մահացել են երեք մարդ, իսկ «Խորան» աղանդից գրանցվել է մեկ ինքնասպանության դեպք»:

Անրադառնալով «Արեւաբուժություն» աղանդի տարածման արմատներին բանախոսը նշեց.

- Այս աղանդին մասին մենք հասցրել ենք մեկ անգամ եւս խոսել, այն Թուրքական աղանդ է եւ ֆինանսավորման աղբյուրը եւս Թուրքիան է: Նրանք ի սկզբանե գործում էին Փարաքարում, բայց վերջերս մասնաճյուղ են բացել նաեւ Զեյթուն թաղամասում: Վերջիններս իրենց «հյուրերին» հյուրասիրում են թեյ, աղ եւ կաթ: Ցանկացած մասնակից պարտադիր օրական երեք լիտր թեյ աղի հետ կամ կաթ աղի հետ պետք է խմի: Զեյթունում աղանդի գործունեությունը իրկանացնում են ԱԿՍԵԼ եւ ԾՈՎԻՆԱՐ ամուսնական զույգը, ովքեր Ոսկու շուկայում ունեն իրենց տաղավարը, այսինքն ժողովրդից խլած ոսկին նաեւ այնտեղ են վաճառում: Վերջիններիս հավաքատեղին հետեւյալ հասցեում է. Զեյթուն, Պարույր Սեւակ փողոց 24 շենք, երրորդ հարկ աջ կողմի դուռ, նրանք հավաքվում են ամեն օր`ժամը յոթից հետո:

-ԱՆրադառնալով աղանդի հետեւանքով գրանցված մահերին հավելեց.

- Տարեց մարդիկ, ովքեր ունեն առողջական ինչ-ինչ խնդիրներ, տվյալ դեպքում ճնշման տատանումներ, ինչ-որ մեկի խորհուդով մասնակցելով իրենց հավաքներին` մեկ ամիս հետո` աղի, կաթի, թեյի պրոցեդուրան անցնելուց հետո, իրենց մոտ առաջացել է քաղցկեղ: Բացի այդ ըստ մահացողներից կնոջ` վերը նշված հեղուկները խմելուց հետո ամեն օր պետք է արեւին նայել են եւ ինչ-որ թուրքական տերմիններ օգտագործել, եւ, որ ամենակարեւորն է` արեւին նայելուց հետո իրենք ամպեր են տեսնում: «Արեւաբուժություն» աղանդից գրանցվել է մահվան երեք դեպք, երեքն էլ Երեւանի բնակիչներ են, վերջին երկու դեպքը գրանցվել է տասնհինգ օր առաջ Եւրեւանում, իսկ առաջին դեպքը`Ֆրանսիայում եւ մահացողը կրկին հայ էր: «Արեւաբուժություն» աղանդը ունի մեկ առանձանահատկություն եւս` կանանց դրդում են սեռական հարաբերությունների պաշտոնյանների հետ:

Միացյալ Երիտասարդական լիգայի համանախագահի խոսքով. «Վերջերս ինքնասպանության մեկ դեպք է գրանցվել մեկ այլ` «Խորան» աղանդի երտասարդ հետեւորդի կողմից»:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Հ.Գ Հայաստանում գործունեություն ծավալող այլ աղանդների եւ լուծարման փուլում գտնվող աղանդների մասին հարցազրույցը ամբողջությամբ կարդացեք «Իրավունքի» առաջիկա տպագիր համարում:

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում