livemarks sitemap
Ուրբաթ, Օգոստոսի 23, 2019

nazeniԴերասանուհի Նազենի Հովհաննսիսյանը «Զարուհի» կանանց հանդեսի կազմակերպած մրցանակաբաշխության արդյունքում ճանաչվել է տարվա լավագույն հեռուստահաղորդավար: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Նազենի Հովհաննիսյանն ասաց, որ Նոր տարվանից սկսած նա հեռուստադիտողին ներկայանալու է նորովի, նոր նախագծերով:

«Կնոջ դերը իսկապես հսկայական է հայ ընտանիքի ձևավորման գործում, և ես միշտ հիշում եմ ԱԺ պատգամավոր Լարիսա Ալավերդյանի խոսքը` «մեծ շքեղություն է` չօգտագործել կնոջ ներուժը»»,- ասաց Նազենի Հովհաննիսյանը: Նա նշեց, որ որպես ՀՀ քաղաքացի՝ վերջին ժամանակներում իրեն անհանգստացնում է Թեղուտի խնդիրը:

«Եթե չեն վերականգնվում ծառերը, ապա չի կարելի թույլ տալ վնասել արդեն գոյություն ունեցող կանաչ տարածքները: Հիմա չկա ծառերի սոսափ, կա միայն շների հաչոց և շինարարական փոշի»,- ափսոսանքով նշեց դերասանուհին:

Նրա խոսքով` եվրոպական կամ ամերիկյան հեռուստաարտադրություն մտնելու համար իրեն բազմաթիվ առաջարկներ եղել են, սակայն դրա համար անհրաժեշտ է փոխել բնակության վայրը, բայց Նազենին չի պատրաստվում փոխել իր տեղը մեծ ու գայթակղիչ աշխարհի հետ:

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում