livemarks sitemap
Ուրբաթ, Օգոստոսի 23, 2019

altԿիրակնօրյա «Շանթի» «Հորիզոն» լրատվականը գրեթե ամբողջությամբ նվիրված էր «Իրավունք» թերթին, որն ըստ «Շանթի», Հայկ Բաբուխանյանի հովանավորությամբ, ընկել է Արթուր Եզեկյանի հետեւից եւ հալածում է վերջինիս օրն ի բուն: 

Slaq.am-ի հետ զրույցում ՍԻՄ կուսակցության նախագահ Հայկ Բաբուխանյանը նշեց, որ տեսել է «Շանթի» թողարկումը. «Այո՛, տեսել եմ, ինչ որ բազմասերիանոց ֆիլմ էին նկարել»,-ասաց նա: Անդրադառնալով իր և Արթուր Եզեկյանի հարաբերություններին՝ Հայկ Բաբուխանյանը նշեց. «Ես Արթուր Եզեկյանին չեմ ճանաչում, ճանաչելու ցանկություն էլ չունեմ, որևէ հարաբերություն իր հետ չեմ ունեցել և չունեմ»:

ՍԻՄ կուսակցության նախագահը նշեց նաև, որ նա չի հովանավորում «Իրավունք» թերթին. «Ես «Իրավունք» թերթի խմբագրական խորհրդի նախագահն եմ և սեփականատերերից մեկը: Հովանավորելը ուրիշ հասկացություն է»:

Հայկ Բաբուխանյանից հետաքրքրվեցինք նաև, թե արդյոք տեսել է «Շանթի» «Քաղաքում» սերիալը, որում, ըստ շրջանառվող լուրերի, կա նաև Հայկ Բաբուխանյանի կերպարը:

«Ես ընդհանրապես սերիալներ չեմ նայում, հատկապես «Շանթի» հեռուստաընկերության տափակ և վնասակար հեռուստասերիալները, դրա համար որևէ բան ասել չեմ կարող»,-պատասխանեց նա:


http://www.slaq.am/arm/news/208589/ Նյութի աղբյուրը Slaq.am լրատվականի


Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում