livemarks sitemap
Երկուշաբթի, Օգոստոսի 19, 2019

ԶԼՄ-ները սկսել են իրար «ուտել»«Առավոտ» թերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանը «Շանթ»-ի եթերում քննադատում կամ մասնակցում է «Իրավունք» թերթի և նրա սեփականատեր Հայկ Բաբուխանյանի քննադատման կամ «մերկացման» պրոցեսին: Այնպիսի տպավորություն է, որ էլ մարդ չի մնացել կպնելու և ԶԼՄ-ները սկսել են իրար «ուտել»:

Արամ Աբրահամյանը վաստակ ունեցող և պրոֆեսիոնալ լրագրող է, բայց ինչպես կյանքն է ցույց տալիս, նա ամենից շատ սիրում է «Շանթ» հեռուստաընկերությանը, քանզի աչք փակեց, թե ինչպես են եթերից հեռացնում ամեն օր եթերում իր կողքին նստող Արմեն Դուլյանին, իսկ հիմա էլ հանդուրժում և նույնսիկ ինքն է մեկնաբանում այն հաղորդումը, որտեղ ուղղակի փորձում են «ոչնչացնել» «Իրավունք» թերթը: Մեկ այլ պարագայում լրագրողները և ինքը` Արամ Աբրահամյանը, կխոսեին լրագրողական ընտանիքի բարեկամության, հանդուրժողականության և ընկերության մասին, իսկ ինչու՞ եք այս դեպքում լռում, հարգելի լրագրողներ:

Հ.Գ. Ես չեմ պաշտպանում «Իրավունք» թերթին` առավելևս երբ ինքս էլ շատ հաճախ չեմ ընդունում այդ թերթում օգտագործվող լեքսիկոնը, բայց ինձ համար անընդունելի է նաև «Շանթ»-ի պահվածքը, քանզի շատ ավելի կարևոր իրադարձությունների ժամանակ նա 50-րոպեանոց ռեպորտաժներ չի տրամադրում այդ երևույթներին անդրադառնալիս, իսկ եթերը չի կարող ծառայել TV-ների սեփականատերերի շահերին, այն պետք է ծառայի հանրության շահերին: Եթերը հանրության սեփականությունն է, այլ ոչ մի քանի անհատների, և հանրությունը պետք է սովորի վերահսկել այդ եթերը:

Մենուա Հարությունյանի ֆեյսբուքյան էջ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում