livemarks sitemap
Չորեքշաբթի, Հոկտեմբերի 23, 2019

alt

Կիրակնօրյա "Շանթի" "Հորիզոն" լրատվականը գրեթե ամբողջությամբ  նվիրված էր "Իրավունք" թերթին, որն ըստ "Շանթի", ընկել է խեղճ ու կրակ, ավելին, դժբախտ Արթուր Սաշաեւիչ Եզեկյանի հետեւից եւ հալածում է վերջինիս օրն ի բուն:

Եվ ըստ հիսթերիկայի մեջ գալարվող "Շանթի"` "Իրավունքի" այդ սեւ գործում նրան հովանավորում է ԱԺ պատգամավոր եւՍԻՄ կուսակցության նախագահ Հայկ Բաբուխանյանը, որը այնքան հզոր եւ ազդեցիկ է, որ վերջինիս ենթարկվում են դատարաններն ու դատավորները, տարբեր պետական պաշտոնյաները, "Իրավունքի" գովազդատուները եւ այլն: "Շանթի" խղճուկ, սուտ ու մութ դուրս տված ապուշությունները վկայում են, որԱրթուր Եզեկյանի վիճակը իսկապես բարդ է: Բոլորը մեղավոր են` իր տկարության ու անկարողության մեջ. Դատավորներն ու դատարանները, որոնք ապացուցեցին, թե այն, ինչ "Իրավունքը" գրել է "Շանթի" մասին, ճիշտ է, եւ մեղավոր է ՏՄՊՊ հանձնաժողովը, որը չնայած "Շանթի" պարսավագրերն "Իրավունքի" դեմ, ըստ էության` ընդունել է, որ "Իրավունքը" տարածվում է 9998օրինակով, իսկ թե ինչքան մեղավոր է Հայկ Բաբուխանյանը, ով կանգնեց "Իրավունքի" ազատ արտահայտվելու իրավունքը պաշտպանելու հարցում, էլ ասելու չէ: Մի խոսքով, հիսթերիա ու տվայտանքներ այն առթիվ, որ "Շանթի" գործ տալու գործը տապալվեց:

Սակայն հարց է ծագում, ինչո՞ւ հանկարծ հիմա: Դատարանում պարտվելուց շուրջ երկու ամիս անց "Շանթը" որոշեց` իր լեղին թափել "Իրավունքի", դատավորների եւ ընդհանրապես բոլորի վրա եւ 50 րոպե իր հեռուստադիտողների ուսին լացում էր` "Իրավունքի" մասին: Արդյո՞ք "Շանթի" այս հիսթերիան կապ ունի այն հանգամանքի հետ, որ երեք օր առաջ "Ազդակ" լրագրողական ակումբում տեղի ունեցավ շատ խորհրդանշական եւ բեկումնային իրադարձություն: ՍԻՄ կուսակցության նախագահ Հայկ Բաբուխանյանի նախաձեռնությամբ, մի շարք ազգային, հայրենասիրական կազմակերպություններ ստորագրեցին մի քանի կետից բաղկացած հռչակագիր, որտեղ ոչ միայն աջակցություն էր հայտնվում "Իրավունք"  թերթին` Կոնչիտայի վկաների գրոհներից պաշտպանելու վճռականությամբ, այլեւ հայտնվում էր, որ ազգային պահպանողական ուժերը անցնում են հակագրոհի` տարբեր տեսակի ԼԳԵՓ-ների, համասեռամոլների, լոբբիստների, աղանդավորների եւ հասարակության բարոյականության համար այլ վնասակար խմբերի դեմ: Գուցե՞ հենց այդ հռչակագիրն այդքան խոր խոցեց "Շանթի" "նուրբ" հոգին, իսկ գուցե՞ այդ բոլոր ֆեմինիստուհիների, ԼԳԵՓ-ների, աղանդների տերերը  պարզապես հանձնարարեցին Արթուր Սաշաեւիչին` փակել աչքերը, անջատել ուղեղը եւ բացել կեղտոտ բերանը "Իրավունքի" հասցեին: Իհարկե, սրանք ենթադրություններ են, սակայն խիստ ճշմարտանման: Համենայնդեպս այլ կերպ բացատրել "Շանթի" աղիողորմ ոռնոցները` մենք դեռեւս չենք կարողանում:

Ի դեպ հիշեցնենք, որ ամիսներ առաջ, ՍԻՄ նախագահ Հայկ Բաբուխանյանի դեմ, շանթային հերթական գրոհի ժամանակ,alt Սաշաեւիչի ստորադասները եթերով կոչ էին անում նյութեր հավաքել Հ. Բաբուխանյանի դեմ, որպեսզի այդ նյութերը հրապարակելով` հասարակությանը ներկայացնեն ամբողջ ճշմարտությունը: Սակայն այսօր` 8 ամիս անց պետք էր տեսնել "Շանթի" ամողջ թշվառությունը, երբ նա այդպես էլ որեւէ նոր գործ չհայտնաբերած` ստիպված էր կրկին ցուցադրել 8 տարվա վաղեմության ոչինչ չասող կադրեր: Այսինքն "Շանթի" հեռուստադիտողները պարզապես զզվանքով արհամարհեցին շանթականների` գործ տալու նողկալի առաջարկը, եւ վերջիններս այդպես էլ չկարողացան գտնել որեւէ բան Հայկ Բաբուխանյանի դեմ: Կարելի է հասկանալ Եզեկյանի շանթահարվածության առիթը, չէ՞ որ հենց իր ազգականի բնորոշմամբ, նա ոչ վաղ անցյալում եղել է նասկի-չուլկի վաճառող, իսկ այժմ դարձել է տռզած մեծահարուստ, այն էլ "Ռոթարի"ակումբի անդամությունը կենսագրությունում դաջած, եւ հանկարծ այսպիսի ձախողումների շարան, որը իրեն կարող է վերադարձնել նասկի-չուլկի ծախողի կարգավիճակին:

Կարելի է խորհուրդ տալ Ա. Սաշաեւիչին` հիսթերիայից դուրս գալու համար շոյել Արամ Աբրահամյանի` տարբեր հակահիգիենիկ պատմությունների մեջ հայտնված քաչալ գլուխը, գուցե դա երկուսին էլ հանգստացնի:

 

"Իրավունք"

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում