livemarks sitemap
Հինգշաբթի, Հոկտեմբերի 17, 2019

Այս օրերին բազմաթիվ ընթերցողներ ու հեռուստադիտողներ մեզ են դիմում` հարցնելով, թե`  «Շանթն» ի՞նչ է ուզում ձեզանից, այդ Եզեկյանը ի՞նչ է կպել ու պոկ չի գալիս, կամ էլ` «Շանթը» ո՞ւմ կողմից է` աղանդավորների՞, մասոնների՞, միասեռականների՞:

Մինչ այսօր կարծես թե «Շանթն» ու նրա փառապանծ Եզեկյանը ամենախիստ կերպով մտածում էին, թե ինչ անեն, որպեսզի «Իրավունքից» փրկեն խեղճ ընդդիմությանը, թե ինչպես զերծ պահեն ընդդիմության նուրբ ականջիկները` «Իրավունքի» կոշտ ու կոպիտ բառապաշարից: Սակայն դա ավելի շատ պաշտոնական բացատրությունն էր` «Շանթի» կպչելու ու մեզանից պոկ չգալու: Իհարկե, հասկանալի է, որ իրական պատճառը հենց այն է, որ «Շանթն» այն մի ոհմակի մասն է կազմում, որը մեկ կենտրոնից ստանալով հրաման, վայրահաչում է «Իրավունքի» վրա`շարքային կամակատարի հնազանդությամբ եւ «Մաուգլի» մուլտֆիլմի բորենու ջանասիրությամբ: Իսկ «Շանթի» պապաները ֆաս հրամանը տալիս են հենց այն պահին, երբ «Իրավունքը» իր ձայնն է բարձրացնում  տոտալիտար աղանդների կողմից հոգեվորսության դեմ, տարբեր համասեռամոլների աջակիցների դեմ, փողոցում բաժանվող այլասերող գրականության  դեմ: Հենց այս պահին է, որ «Շանթին» քցում են մեյդան: Դե ինչ, թափթփուկները բնականաբար պետք է պաշտպանեն թափթփուկներին, տականքները` տականքներին: Այսօր էլ եզեկյանական դասակարգից մեկն ամբողջությամբ բացահայտեց իրենց էությունը, պարզվեց` սրանց սիրտը ցավում է նաեւ Կոնչիտայի այն 20 վկաների համար, ովքեր ամենավերջին հայհոյանքներով, սպառնալիքներով հարձակվել էին Ինգա եւ Անուշ Արշակյանների վրա, երբ վերջիններս հայտնել էին, թե զզվում են Կոնչիտայից: Պարզվում է` հենց այդ Կոնչիտայի վկաներն են եզեկյանականության թույլ տեղը եւ նուրբ լարը: Դեռեւս մինչեւ վերջ պարզ չէ, թե ինչ կապ կա Արթուր Եզեկյանի եւ Հայաստանում գեյ պրոպագանդայով զբաղվող շրջանակների միջեւ, ինչպես նաեւ Արթուր Եզսեկյանի եւ անգլիական գործակալական ցանցի միջեւ, սակայն որոշ տվյալներ արդեն ի հայտ են գալիս եւ անհրաժեշտության դեպքում դրանք նույնպես կներկայացվեն հանրությանը:

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում