livemarks sitemap
Հինգշաբթի, Հոկտեմբերի 17, 2019

altԱնգամ եթե չլիներ «Շանթի» տնօրեն Արթուր Եզեկյանի ազգականներից մեկի պնդումը, թե 90-ականներին Արթուրը Գյումրիում զբաղվում էր նասկի-չուլկի վաճառելով, նրա ներկայիս պահվածքից կարելի է ենթադրել, որ  ունեցել է «տոնավաճառային»  անցյալ, քանի որ «Շանթը» լրատվական դաշտում իրեն պահում է` ինչպես բազարում:

Չգիտես նույնիսկ, թե ինչից է այդքան ոգեւորվել Արթուր Սաշաեւիչը, իր ինչ-ինչ հովանավորների՞ց, ապօրինի գովազդով ստացված գումարների՞ց, թե «Ռոթարի» ակումբում իր անդամությունից: Բոլոր դեպքերում նա պահում է իրեն խիստ ագրեսիվ: Հենց մեկը փորձում է անգամ չնչին քննադատության ենթարկել «Շանթի» բազարային պահվածքը, վերջինս բացում է բերանը եւ փակում աչքերը: Ակամա հիշում ես Սադախլոյում նասկի-չուլկի վաճառող, փնթի ու հաստահետույք կանանց, որոնց բղավոցները պետությունից-պետություն էին լսվում:`

Իսկ գուցե Եզեկյանը լրատվական դաշտը պատկերացնում  է «Զոնի» տեսքո՞վ, որտեղ իրեն գողի տեղ է դրել, և   ում ոչ ոք իրավունք չունի նույնիսկ թարս նայել, էլ չասած` հակաճառել կամ քննադատել: Չնայած այդպիսի եզեկյանները որ ընկնում են իրենց պատկերացրած «զոնը»` հինգ րոպե չեն դիմանում: Իսկ գուցե այստեղ, ինչպես կասեր ՀՀ երկրորդ նախագահը, այս պարագայում այլ մասնագետի կարի՞ք կա: Հակառակ դեպքում դժվար է պատկերացնել,թե ինչ տրամաբանությամբ է «Շանթը» ցեխարձակումներ կատարում «Իրավունքի» դեմ, երբ դատարանով ապացուցվեց, որ «Իրավունքը» ճիշտ է  գրում  է, որ «Շանթը» քցում է իր աշխատակիցներին:

Այս անգամ  էլ շանթորդիների ոհմակը հարձակվել է հայտնի լրագրող Մենուա Հարությունյանի վրա, ինչ է, թե վերջինս համարձակություն է ունեցել, հայտնել կարծիք, որը չի համընկնում Արթուր Սաշաեւիչի բարձր ինտելեկտուալ մտածելակերպի հետ: Մենուա Հարությունյանի պարզ դիտողությունը, որ չպետք է լրատվամիջոցներն իրար ուտեն, «Շանթի» երեւակայության մեջ հիվանդագին ընկալվել է որպես «Շանթի» դեմ արշավի սկիզբ: Իսկ ո՞վ իրավունք ունի «Շանթի» մասին թթու խոսք ասել, ու սկսվեց... Մենուա Հարությունյանի դեմ էլ սպառնալիքներ, էլ վիրավորանք, էլ մատ թափ տալ: Ինչ խոսք, այդ ամենը համապատասխանում է «Շանթի» բառապաշարին ու լրագրողական էթիկային: Ամենահետաքրքիրն այն է, որ «Շանթն» իրեն  հանրության վստահությունը վայելող հեռուստաընկերության տեղ է դրել եւ այդ «բարոյական» բարձունքներից Մենուա Հարությունյանին խորհուրդներ է շաղ տալիս, թե կարծիք արտահայտելուց առաջ ինչ պետք է հիշել, հայացքն ուր գցել եւ ինչն ինչպես գնահատել: Դե արի ու բացատրի սրանց, որ կարծիք արտահայտելը հանցանք չէ, «քֆուր» չէ, եւ քիչ թե շատ դաստիարակված մարդիկ իրենց մասին ոչ հաճո կարծիքը լսելիս ոչ թե հիսթերիկայի մեջ են ընկնում, այլ համապատասխան եզրահանգման են գալիս: Այս ամենի մեջ զավեշտալին այն է, որ շանթերը դեռ փորձում են խոսել «լրագրության ոլորտի օրեց օր բարգավաճող մի ախտի մասին, երբ առանց բարոյական նորմերի` կիրառվում է վիրավորանքն ու հայհոյանքը, երբ լրագրող լինելու հանգամանքի տակ տարիներ շարունակ փաթեթավորվում ու աննկատ սողալով գոյատեւում են էժանագին շանտաժն ու սպառնալիքը»: Գեղեցիկ են բարբաջում շանթականները, ճիշտ եւ ճիշտ սեփական կերպարները բացահայտելու առաքելությամբ:

Իսկ ընդհանրապես հոգեբանության մեջ մարդկանց նմանատիպ ագրեսիվ եւ ոչ ադեկվատ պահվածքը բացատրվում է խոր կոմպլեքսներով, մանկությունից եկող ֆոբիաներով, կամ անբավարարվածությամբ:

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում