livemarks sitemap
Չորեքշաբթի, Հոկտեմբերի 16, 2019

altՍեպտեմբերի 1-ին` Գիտելիքի, գրքի եւ դպրության օրը, միջոցառումներով հագեցած ու մարդաշատ կլինեն ոչ միայն հանրապետական բոլոր ուսումնական հաստատությունները, այլ նաեւ` մշակութային մի քանի օջախներ:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆՈՒՄ կբացվի «Հայոց հին ու նոր այբբենարանները» խորագրով գրականության  ցուցադրություն,  որտեղ կներկայացվեն տարբեր ժամանակաշրջաններում  հրատարակված  հայոց այբբենարանները:  Կտրվեն տեղեկություններ Աբգար Դպիր Թոխաթեցու կողմից 1567թ. Կ. Պոլսում հրատարակված հայերեն առաջին հնատիպ տպագիր այբբենարանի` «Փոքր քերականություն կամ այբբենարանի» վերաբերյալ:

ԽՆԿՈ-ԱՊՈՐ ԱՆՎԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՄԱՆԿԱԿԱՆ ԳՐԱԴԱՐԱՆՈՒՄ կբացվի «Գիտելիքը ուժ է» խորագրով ցուցադրություն: Կներկայացվեն գիտության տարբեր բնագավառներին նվիրված գրքեր: Ինչպես նաեւ կցուցադրվի «Գիտության հաղթանակը» խորագրով  թատերականացված բեմադրություն: Կլինեն նաեւ գիտությանը նվիրված այլ անդրադարձներ` կրտսեր եւ միջին տարիքի դպրոցականների մասնակցությամբ:

ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում