livemarks sitemap
Երկուշաբթի, Հոկտեմբերի 21, 2019

altՄեր օրերում փոքրիկները սովորում են, թե ինչպես «ոտքերը ծուռ», «ձեռքերը ծուռ» գյուղացուն կարելի է տրորել ոտքի տակ կամ ինչու պետք է դռան տակ աղջիկները «քշտեն իրենց փեշերը»:

Էլ չենք ասում, որ այսօր մանուկների համար ոչ թե մրջյունն աշխատասեր կենդանի է, այլ բզեզի մորը հեծնող կենդանի: Իսկ սատկած խոզուկին ոչ թե խղճում են, այլ ձեռք առնում: Ոչ, ամենեւին էլ վերը ասվածը ապսուրդի դաշտից չէ, ոչ էլ չստացված պոռնոգրաֆիկ գրականություն կամ ֆանտաստիկ ֆիլմի սցենար, այլ այսպիսի բովանդակությամբ «մանկական» բանաստեղծություններ են տարածվել ողջ համացանցով մեկ: Թե ո՞վ է հեղինակը կամ ի՞նչ նպատակ է հետապնդում նման բանաստեղծությունների տարածումը, հատկապես, որ այն արդեն «ընկել է շատ երեխաների բերանը», դեռ պարզ չէ:

Բայց, որ հումորի անվան տակ հերթական անգամ «բռնաբարվում» է մայրենին ու խեղվում մանկական անմեղ հոգին, փաստ է:
Ի վերջո, ո՞վ է պատասխանատու այս հարցում, եւ ո՞վ, առնվազն պետք է թույլ չտա այսպիսի բանաստեղծությունների տարածումը, եթե լեզու ունենար ամենաթողությունը, պատասխանելու փոխարեն` հեգնանքախառը կժպտար: Այնուամենայնիվ, մեր թղթակիցը փորձեց խնդրի վերաբերյալ որեւէ պատասխան ստանալ ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանից, սակայն նա էլ նշեց, թե քանի որ դասագիրք չէ, ոչինչ անել չի կարող եւ խորհուրդ տվեց պարզապես չգնել այդպիսի բովանդակությամբ մանկական գրքեր: Եվ, փառք Աստծո, որ դասագիրք չէ, բայց համացանցն էլ այսօր իր հերթին է սերունդ կրթում: Այո՛, բզեզի մորը հեծնող, գյուղացուն տրորող, խոզուկին սատկացնող դեգրադացված սերունդ:

Կույտը մշակեց
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆԸ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում