livemarks sitemap
Չորեքշաբթի, Օգոստոսի 21, 2019

exbaiyrՄայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հայորդյաց տների տնօրեն-տեսուչ Տ. ԿՈՄԻՏԱՍ վարդապետ ՀՈՎՆԱՆՅԱՆՆ իր ֆեսյբուքյան էջում դիմել է հանրությանը` ասելով. «Հիմի է՞լ լռենք, եղբա՛յրք», ապա մանրամասնել. «Առավոտյան արթնացա բացառիկ լավ տրամադրությամբ, մտածելով, որ երկու օրից սկսում է մեր գործունեության ակտիվ շրջանը, նորից մեր ձագուկները պիտի գան ԴՊՐՈՑՆԵՐ եւ  ՀԱՅՈՐԴՅԱՑ ՏՆԵՐԵՑ ներս ձեւավորվելու։

Նորից մեր մանկավարժները պիտի լծվեն իրենց նվիրյալ գործին, երեխայի մեջ վաղվա բարոյական պատկերն ունեցող ՀԱՅԻՆ կրթելու։ Մտովի, թե ինչ խանդավառությամբ են սպասում ուսումնատենչերը, ինչ ոգեւորությամբ են սպասում առաջին դասարան գնացողները, ծաղիկներ, ծիծաղ, խնդություն, ոգեւորություն... եւ հանկարծ, ինչպես հաճախ, ֆեյսբուքին միացրած սառը ցնցուղը նախ հայտարարում է, որ անատոմիայից 2 ստացածները, որոնք լավ չեն տիրապետում թե մարդու որ օրգանը ինչի համար է, Սեպտեմբերը ասոցացրել են իրենց յուրահատուկ աշխարհընկալման հետ, որը ընկալումից առաջ նախ երկիրկործանում է։ Եվ ահա հայտարարությունը. «Սեպտեմբերի 5-ին. Համասեռամոլության լոբբիստներն ընդդեմ «Իրավունք» թերթի»: Եվ այս առթիվ մի ցնցող պատկեր (նայիր ներքեւի պատկերը և ԱՄՆ-ի առաջադեմ գաղափարներով առաջադեմ կանանց ապշահար դեմքերը):

Նայելուց հետո ոչինչ չէր մնում անել քան կրկնել մեծն Պարույր Սևակի խոսքերը «դէ եկ վարդապետ ու մի խենթացիր»:

Այո, իրավացիր էր Մարկոս Արուրելուսը իր նշանավոր «եթե ուզում ես երկիրը կործանել, նրա երիտասարդության մեջ սերմանիր անբարոյականություն» դարձվածքով։ Այս պարագայում նշանակում է խառնիր մարմնի յուրաքանչյուր օրգանի ֆունկցիոնալ գործողության տեղն ու իմաստը եւ մարմինը կհայտնվի անորոշության...

obamaՀիմա եմ հասկանում, թե ինչու էր քաղաքական մեծ գործիչներից մեկն ասել. «Մարդկությունը մենք չենք վերացնի զենքով, այլ տարաբնույթ միջոցներով նրանց կվերացնենք...»:

Մի՞ թե մի քանի բախտախնդիրներ պիտի որոշեն մեր ԱԶԳԻ ամուսնական կարգը։ Բավական չէ «պերեստրոյկայով» մեզ վերածեցին դժբախտության մատնված մի փորձադաշտի, հիմա էլ խաղում են մեզ հետ այս կերպ։ Մտածե՛ք, քանի որ արդեն ուրիշներն են ձեր փոխարեն ձեր մասին «մտածում» »:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում