altՍեպտեմբերի 11-ին` ժամը 20:00-ին, մի խումբ հայկական եւ եզդիական կազմակերպությունների նախաձեռնությամբ կիրականացվի ջահերով երթ դեպի Ծիծեռնակաբերդ: Երթը նվիրված է Իրաքում ցեղասպանության եթարկվող մեր եղբայրներին՝ եզդի ժողովրդին:

Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ՀՀ վաստակավոր արտիստ ՇՈՒՇԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ, ապա հավելել. «Հայ ժողովուրդը, առավել քան որեւէ ազգ, գիտի ու ճանաչում է այդ ցավը, գիտի նաեւ, որ դա հետևանքն է 100 տարվա պատմություն ունեցող, բայց դեռեւս անպատիժ մնացած հայ ժողովրդի ողբերգության: Այս երթով կոչ ենք անում միանալ եւ ցույց տալ աշխարհին, որ անպատիժ մնացած հանցանքը ծնել է նոր հանցանք մարդկության դեմ. այսօր ցեղասպանության է ենթարկվում մի անմեղ ժողովուրդ` մեր եզդի եղբայրները, ովքեր մեզ հետ կողք կողքի կռվել են Բաշ Ապարանում, մասնակցել են Սարդարապատի եւ Արցախյան հերոսամարտերին: Մենք ձեզ հետ ենք»: