BBC.Ru-ի փոխանցմամբ արդյունաբերական շրջան համարվող Սմոլենսկի դատախազությունը չի կարծում, թե Սմոլենսկի տպագրական գործարանը խախտումներ է թույլ տվել՝ դպրոցական օրագրերում պատկերելով նացիոնալ-սոցիալիզմի հիմնադիրներից Ադոլֆ Հիտլերին:
Ինչպես հայտնում են դատախազության մամուլի ծառայությունից, ստուգումն անցկացվել է` ծայրահեղական գործունեության մասին դաշնային օրենքի համաձայն
Հիշեցնենք՝ նախորդ շաբաթ եկատերինբուրգյան լրատվամիջոցները գրել էին, որ մի շարք օրագրերում պատկերված են պատմական հայտնի դեմքեր, որոնցից մեկն էլ Ադոֆլ Հիտլերն է: Դա հարուցել էր ծնողների զայրույթը. նրանց դուր չէր եկել, որ աշակերտների գնահատականների և ուսուցիչների ստորագրության համար առանձնացված սյունակում տեղ է գտել Հիտլերի նկարը:
Տագրական գործարանի PR ծառայությունը հայտնել էր, որ Հիտլերը ներկայացված է որպես բացասական կերպար: Իրավապահները եկել են այն եզրահանգման, որ Հիտլերի պատկերը որեւէ նացիստական խորհրդանիշ չի պարունակում:
Սոնա Դավթյան