livemarks sitemap
Երեքշաբթի, Նոյեմբերի 12, 2019

AJՍեպտեմբերի 11-ին «Բաց դռներ» ծրագրի շրջանակներում Ազգային ժողով էին այցելել Երեւանի ակադեմիական ավագ դպրոցի մի խումբ աշակերտներ եւ ուսուցիչներ: Բաց դասը վարեց Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը, ով երեխաներին շնորհավորեց նոր ուսումնական տարվա առթիվ՝ մաղթելով նրանց հաջողություններ ուսման ընթացքում:

Ներկայացնելով խորհրդարանի գործունեությունը եւ կառուցվածքը՝ ՀՀ ԱԺ նախագահը կարեւորեց երիտասարդության մասնակցությունը պետության հասարակական եւ քաղաքական կյանքին: Գալուստ Սահակյանը հպարտությամբ խոսեց միջազգային օլիմպիադաներում հայ դպրոցականների նվաճումների մասին՝ նշելով, որ լավ հայ, լավ քաղաքացի դաստիարակելն այսօր նույնպես նվաճում է եւ կրթության գաղափարախոսության կարեւոր բաղադրիչը: Խորհրդարանի ղեկավարը հորդորեց աշակերտներին լավ սովորել եւ շատ ընթերցել՝ կարեւորելով գեղարվեստական գրականության եւ ընթերցանության դերը հայրենասեր, բարեկիրթ, գրագետ մարդու դաստիարակության գործում:

 Այնուհետեւ ԱԺ նախագահը սիրով պատասխանեց աշակերտների հարցերին, որոնք վերաբերում էին դպրոցական ավարտական քննություններին, կրթության բնագավառի բարեփոխումներին, նախամասնագիտական կրթությանը եւ կրթությունն արտասահմանում շարունակելու հնարավորություններին:

Հանդիպման ավարտին ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը ԱԺ նիստերի դահլիճում լուսանկարվեց ուսուցիչների եւ աշակերտների հետ:

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում