livemarks sitemap
Շաբաթ, Օգոստոսի 24, 2019

altՀայաստանում ծնելիության ցուցանիշները 90-ական թվականներին կտրուկ նվազել էին , այդ միտումը պահպանվեց մինչեւ 2001 թվականը: Նշված ժամանակահատածում ծնունդների թվաքանակը նվազել էր 2,5 անգամ: Եթե 1986 թվականին Հայաստանում գրանցվել էր  ծնելիության ամենաբարձր ցուցանիշը`տարեկան 81 հազարից ավել ծնունդ, ապա 2001 թվականին այդ ծնունդների թիվը դարձավ 32 հազար 65 ծնունդ: Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության մարդահամարի եև ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանի` 2001 թվականին գրանցված ցուցանիշը ամենացածր ցուցանիշն է եղել  հանրապետությունում:

«2001 թվականից հետո`մինչեւ 2011 թվականը`ծնելիության ցուցանիշներում որոշակի աճ արձանագրվեց: Ամեբարձր ցուցանիշները արձանագրվեցին 2010 թվականին `44 հազար 825 ծնունդ: Պետք է ասեմ, որ 2011 թվականից սկսած  ծնելիության աճի նվազման միտումներ ունեցանք մինչեւ 2013 թվականը ներառյալ: 2013 թվականի տարեկան ցուցանիշը 43 հազար 790 Է»,-նշեց ԿԱՐԻՆԵ ԿՈՒՅՈՒՄՋՅԱՆԸ: Ամփոփելով 2014 թվականի առաջին 6 ամիսների ընթացքում գրանցված ծնելիության ցուցանիշները տկն. Կույումջյանը փաստեց, որ այս տարվա առաջին երեք ամիսների կտրվածքով գրանցվել է ծնելիության աճ  նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ`շուրջ 3,2 տոկոսով: Իսկ 2014 թվականի առաջին կիսամյակում ծնունդների բացարձակ թվաքանակը կազմել է 19 հազար 401 նորածին երեխա: «Այս տարի առաջին անգամ նախորդ տարվա համեմատ արձանագրվեց ծնելիության աճ: Ցուցանիշները որեևէ նպատակով կիրառելուց առաջ պետք է հաշվի առնենք այն հանգամանքը, որ մանկական մահերը մեր երկրում վերջին 5 տարիների ընթացքում եղել են մոտավորապես 442-512 սահմաններում »,-ընդգծեց Կ. Կույումջյանը:

Անդրադառնալով 2008 թվականից մինչ այսօր Հայաստանում գրանցված միգրացիայի վիճակագրությանը` Կարինե Կույումջյանը տեղեկացրեց, որ միգրացիայի բացասական մնացորդը 2008 թվականին կազմել է 5 հազար 800, այսինքն` բնակչության թվաքանակի փոփոխության վրա այդ թվաքանակը բացասական է ազդել:  2009 թվականին այդ թիվը հասել է 4 հազարի, 2010թվականին`2 հազար 400, 2013 թ.-ին` –հազար: «2009-2012 թվականի ընթացքում հանրապետության 15 եւ բարձր տարիքի անդամներից 9,5 տոկոսը ներգրավված են եղել արտաքին եւ ներքին  միգրացիոն տեղաշարժերում: Այս ընթացքում միգրացիայի բացասական ցուցանիշը  տարեկան կազմել է 29 հազար»,-ավելացրեց Կարինե Կույումջյանը:

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում