livemarks sitemap
Հինգշաբթի, Օգոստոսի 22, 2019

altՀՀ-ում արդեն  երկու տարի է գործում է Ռուսաց լեզվի անվճար ուսուցման ծրագիրը: Շուտով սկսվելու է դասընթացների նոր փուլը: Ծրագրի ղեկավարների խոսքով՝ օրեցօր դասընթացներին մասնակցողների թիվն ավելանում է , իսկ ծրագիրն էլ ավելի մեծ թափ է ռնում: Այս առիթով զրուցել ենք ՀՀ Արարատի, Կոտայքի և Արմավիրի մարզերում գործող Ռուսաց լեզվի անվճար ուսուցման կենտրոնների պատասխանատու Արաքսյա Ստեփանյանի հետ:

-Դուք Արարատի, Կոտայքի և Արմավիրի մարզերում գործող Ռուսաց լեզվի անվճար ուսուցման կենտրոնների պատասխանատուն եք:  Հիմնականում ո՞ր տարիքային խումբն է ավելի ակտիվ՝ ռուսաց լեզուն սովորելու առումով:

- Ամեն մարզում տարբեր է, սակայն մեծ հետաքրքրություն և ակտիվություն է նկատվում պատանիների ու երիտասարդների մոտ, օրինակ Կոտայքի մարզում ռուսաց լեզվի անվճար դասընթացներին մասնակցողների մեջ գերակշռում է դպրոցական՝ փոքր տարիքային խմբի աշակերտների թիվը, Արարատի մարզում՝   բարձր դասարանների աշակերտները և բուհերում սովորող երիտասարդները, իսկ Արմավիրում՝ փոքրահասակների և երիտասարդների իմբերը:

-Դասընթացների ընթացքում հաճախակի ե՞ք անցկացնում միջոցառումներ:

-Մեր աշակերտները  հաճույքով են գալիս դասընթացներին  և մեծ ոգևորությամբ   պատրաստվում միջոցառումներին: Դա  առիթ հանդիսացավ, որպեսզի, դասընթացի շրջանակներում վերոնշյալ մարզերում կազմակերպվեն բազում տարատեսակ միջոցառումներ, անցկացվեն կլոր սեղան-քննարկումներ: Օրինակ իրականացվել են  ոսկե աշուն, Ամանորին  , ռուս գրողների ծննդյան  օրերին, բանակի, հաղթանակի և այլ տոներին նվիրված միջոցառումներ:

-Ծնողները գո՞հ են արդյունքներից:

-Ծնողները շատ գոհ են, դա է վկայում դասընթացին մասնակցել ցանկացողների թվի աճը, որն ավելանում է օրեցօր:

-Շուտով սկսվելու է հաջորդ փուլը: Մասնակիցների թվի աճ նկատվու՞մ է:

- Երեք մարզում միասին նախորդ եռամսյակի շրջանավարտների թիվը կազմում էր շուրջ 3000, իսկ այս անգամ նրանց թիվը հասնում է  5000-ի:

Հարցազրույցը՝ Դուսյա Ղազարյանի

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում