livemarks sitemap
Կիրակի, Օգոստոսի 25, 2019

alt11 տարի տևողությամբ միջնադարյան տեխնոլոգիաներով, հինավուրց գործիքների օգտագործմամբ կառուցված Կիլիկյան Հայաստանի առևտրային առագաստանավ «Կիլիկիա»-ն այսօր ապրում է Սևանում և մոտակա ժամանակաշրջանում նավարկության չի պատրաստվում: «ԻՐԱՎՈՒՆՔԻ» զրուցակիցը  «Այաս» ծովային հետազոտությունների ակումբի նախագահ, «Կիլիկիա» նավի նավապետ ԿԱՐԵՆ ԲԱԼԱՅԱՆՆ է:

«Այս տարի Կիլիկիան դառնում է 12 տարեկան: Ճամփորդության ընթացքում 63 նավահանգիստ ենք այցելել, Եվրոպայի և Ասիայի 25 երկրներում եղել, անցել ենք ավելի քան 15.000 ծովային մղոն: altՄեր մասնագիտության, մեր աշխարհի մեջ տարբերվողը միայն ու միայն ծովն է, ալիքները, ծովի հետ մեր շփումը… Ճամփորդությունը ստիպում է մտածել, բնության հետ երկար շփվելիս կյանքի փիլիսոփայական հարցերն են վերհանվում: Նավաստին առանց ծովի կյանք չունի: Հայաստանում այս ուղղությունը մարդկանց շնորհիվ զարգանում է՝ անկախ նրանից, թե ինչքան խոչընդոտներ, արգելքներ կան»,- պատմում է altնավապետը և վստահեցնում, որ նավը սիրո կուտակում է, և որ նավաստու համար ամենակարևորը համբերությունն է, որովհետև օրերով, շաբաթներով, ամիսներով կարող ես նավարկել ու ափ չտեսնել:

«Կիլիկիայի» երկարությունը 20 մ է, լայնությունը` 5 մ, բարձրությունը` 4,85 մ, ջրատարողությունը` 50 տ, առագաստազինումը` լատինական առագաստ` 100 ք. մ. մակերեսով: Միջնադարում այդպիսի նավերի վրա տեղափոխում էին խաչակիրներին, ապրանքներ էին մատակարարում ամբողջ Միջերկրական ծովով և ավելի հեռու: 2002 թվականի մայիսին Սևանա լճի նավարկությամբ է «մկրտվել» «Կիլիկիան»:

Նավը կառուցվել է 13-րդ դարում Կիլիկյան Հայաստանում մեծ տարածում ունեցած համանման նավերի օրինակով՝ ամբողջովին կրկնելով հին նավերին՝ սկսած ընդհանուր տեսքից մինչև ամենափոքրիկ ձևավորումը, որոնց մանրամասները նավի անձնակազմն ուսումնասիրել է գրքերից, նկարներից։ Կառուցմանն օգնել են նաև գծագրերը, որոնց մակարդակով վերականգնվել են 26 նավատեսակներ, որ գոյություն ունեին պատմական Հայաստանի տարածքում՝ գետային, լճային, ծովային միջավայրում: Նույնությամբ են կարված անգամ անձնակազմի հագուստները։
ԷԹԵՐԻ ՄԱՄՈՒԼՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում