livemarks sitemap
Շաբաթ, Օգոստոսի 24, 2019

altՕրերս սոցցանցում գրող, պատմաբան, հրապարակախոս ՎԱՀԵ ԱՆԹԱՆԵՍՅԱՆԸ բարձրաձայնել էր, թե այն, ինչ կատարվում է Գոշավանքում, բարբարոսությունից ու թրքությունից վեր է: Այս մասին վերջինս նշել է. ՙՄենակ տերտերը կարող է վանքի պատը ծակել, որմնաքանդակ փչացնել` եկեղեցում վառարան դնելու նպատակով: Ի դեպ, վառարանը ծառայում է ոչ թե տերտերին կամ եկեղեցի այցելող հավատացյալին, այլ այնտեղ դուքան բացած ու առեւտուր անող վաճառականին: Եկեղեցու մեծ մասը առեւտրի տաղավարներ էին, ուր սրբապատկերներից, խաչերից բացի, նաեւ գեղանկարներ էին վաճառվում...՚:

Ինչ խոսք, մտահոգիչ հարցի վերաբերյալ ՙԶարուհին՚ փորձեց պարզաբանում ստանալ ՀՀ մշակույթի փոխնախարար ԱՐԵՎ ՍԱՄՈՒԵԼՅԱՆԻՑ, ով հավաստիացրեց. ՙՄեր աշխատակիցները գնացել եւ անձամբ են տեսել, որ այդ վառարանը ժամանակին է դրվել, ոչ թե հիմա: Բայց ամեն դեպքում, մեղադրելի փաստ է, ու այդ առումով մենք օգտագործողին, որը հանդիսանում է Մայր աթոռ սուրբ էջմիածինը, համապատասխան գրություն կուղարկենք: Չէ որ հուշարձանների պահպանության օրենքով` հուշարձանի սեփականատիրոջ պարտականություններն են ապահովել հուշարձանի թե՛ ֆիզիկական անխաթարությունը, եւ թե՛ բարոյական ու իր ամբողջ հոգեւոր նշանակությունը: Այսինքն` հուշարձանը պետք է պահվի բարեկարգ, մաքուր վիճակում՚: Անդրադառնալով նաեւ եկեղեցում մեծ թվով գեղանկարների վաճառքին` տիկին Սամուելյանը հավելեց. ՙՄենք  անպայման համապատասխան գրությամբ կդիմենք Մայր աթոռ սուրբ էջմիածին: Իհարկե, վատ միջադեպ է, եւ Մշակույթի նախարարությունն անպայման դրան կարձագանքի, որպեսզի վերացնեն այդ ամենն ու բերեն առաջվա տեսքին՚: Փոխնախարարը նաեւ տեղեկացրեց, որ Գոշավանքում Մշակույթի նախարարությունը պետական միջոցներով իրականացնում է վերականգնման աշխատանքներ, եւ բավականին մեծածավալ ծրագիր կա` դրա հետ կապված:

 ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում