livemarks sitemap
Հինգշաբթի, Օգոստոսի 22, 2019

altՀայաստանում գրեթե ամեն օր ծնվում են նոր "աստղեր" ու "աստղիկներ" եւ հայ ուկնդրին ներկայացնում "բովանդակալից" երգեր, որոնք լսելուց հետո ենթարկվում ես լուրջ սթրեսի:

Ու մինչ կհասցնես սթրեսից դուրս գալ` պատրաստ է արդեն հաջորդ սթրեսը: Այսպես ինքնահռչակ "աստղերը" ինքնահաստատվում են ու մեծահամբավ երգիչներին մնում է հրաժարվել իրենց կոչումներից: Այսօր երգերի մեծ մասի տեսահոլովակները կարծես հատված են սովորական սերիալից, սակայն երգի ուղեկցությամբ, այն էլ ի՜նչ երգ. մի քանի բառ իրար շաղկապված, իմաստ չարտահայտող եւ որ ամենացավալին է` հայերենը աղավաղող: Նման երգերով ու տեսահոլովակներով ողողված է ամբողջ հեռուստաեթերը, դե արի ու մատաղ սերնդին այսքանից հետո ցույց տուր, թե որն է իրական ու հայեցի երգը:
Իհարկե, մասնագետներն այս ամենը շատ լավ տեսնում են, սակայն քչերն են բարձրաձայն խոսում իրականության մասին: Այս ամենի արդյունքում ունենք այն, ինչ ունենք` կրիմինալ տեսահոլովակներ` չզգեստավորված երգիչ-երգչուհիներով ու հայհոյախառն բառերով ողողված երգեր: Մեկ անգամ հանդիսականի ծափահարություն ու վերջ` տվյալ տեսահոլովակն արդեն համարվում է գլուխգործոց եւ հայտնվում տարբեր երաժշտական հաղորդումների հիթ-շքերթում:
Ինչեւէ, հայ ժողովրդին այս դեպքում կարելի է մաղթել միայն համբերություն, իսկ մեծանուն երգիչներից հայցել իրենց ներողամտությունը, ինքնակոչներին նույնպես երգիչ անվանելու համար:


ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում