livemarks sitemap
Շաբաթ, Հոկտեմբերի 19, 2019

altԿայացավ ՙԷրեբունի-Երեւան՚ տոնակատարությունը իր վառ գույներով, երգ ու պարով եւ ավանդական հրավառությամբ, բայց, այնուամենայնիվ, մի բան խանգարեց, քանի որ բոլորը շտապեցին սոցցանցերում գրել, թե որքան աղտոտված էր մայրաքաղաքը տոնական հանդիսություններից հետո:

Ի վերջո, զարմանալի է, երբ հերթը պատկան մարմիններինն է, բոլորս անողոքաբար քննադատում ենք, բայց ինչու չենք պախարակում, ասենք, մեր կողքին կանգնած այն քաղաքացուն, ով ասում է` սիրում եմ Երեւանը եւ միեւնույն ժամանակ թքում նույն Երեւանի հատակին: Լավ, որքան կարելի է արեւածաղիկ չրթել ու մեծ եռանդով թքել Ազատության կամ  Հանրապետության հրապարակում, բայց միեւնույն ժամանակ խոսել սեփական երկրից ու հայրենիքից: Ինչ խոսք, ոչ մի զբոսաշրջիկ չի հավատա մեր ամպագոռգոռ խոսքերին, երբ հանրահավաքից կամ ՙԷրեբունի-Երեւան՚ տոնակատարությունից հետո տեսնում է աղբասարեր ու աղբաբլուրներ` հավանական ու անհավանական վայրերում: Միթե այս նույն մարդիկ այդպես վարվում են նաեւ իրենց տանը: Դե, չէ, պարզ է, տունն իրենց մայրն է մաքրելու, իսկ մայրաքաղաքը: Չէ որ սա էլ մեր քաղաքների մայրն է եւ, վերջիվերջո, մեկ ուրիշի մայրն էլ առավոտ շուտ կամ կեսգիշերից հետո ստիպված է ուղտանմանների հետքերը մաքրել քաղաքից, ովքեր թքում ու աղտոտում են այն: Վաղուց արդեն ժամանակն է` ոչ թե բառերով ականջ շոյել, այլ անցնել գործողությունների` սեփական վարքով ու արած գործերով ապացուցել, որ Երեւանը մեր սրտում է, մեր տունն է եւ մեր սիրելի քաղաքն է: Իսկ վայրի խոզի հոգեբանությունն առաջ տանողներին կարելի է գործուղել ջունգլիներ:


ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում