livemarks sitemap
Երկուշաբթի, Հոկտեմբերի 14, 2019

muՈրքան մոտենում է 2015 թվականի հունվարի 1-ը, երբ Հայաստանը դառնալու է Եվրասիական միության անդամ, այնքան տեղիք են տալիս իշխանության մեջ թաքնված 6-րդ շարասյան ներկայացուցիչների նյարդերը: Ինչպես հայտնի է 6-րդ շարասյուն են անվանում նրանց, ովքեր թաքնվելով իշխանական դիմակի տակ իրականում ամեն ինչ անում են իշխանությունների քաղաքական կուրսը սաբոտաժի ենթարկելու համար: Հասկանալի է, որ շուրջ 20 տարի Հայաստանի իշխանական համակարգը, այս կամ այն չափով գտնվել է ամերիկյան եւ եվրոպական կառույցների վերահսկողության ներքո, հետեւաբար իշխանության բոլոր օղակներում աճել են արեւմտամետ հոգեբանություն, ինչպես նաեւ կախվածություն ունեցող կադրեր: Անհանգստություն են ապրում նաեւ օլիգարխները, որոնք գիտակցում են, որ ԵՏՄ մտնելով Հայաստանում էլ ավելի ազատ է դառնալու տնտեսական մրցակցությունը եւ նրանք կզրկվեն իրենց համար ստեղծված ջերմոցային պայմաններից: Ու թեեւ մի շարք բիզնեսմեններ իրենց փորձում են դրսեւորել որպես իշխանության բարեկամներ ու համախոհներ այնուամենայնիվ նույնպես աշխատում են իշխանությունների դեմ:

Վեցերորդ շարասյան նյարդայնացած վիճակը փոխանցվում է նաեւ այդ շարասյան վերահսկողության տակ գտնվող ԶԼՄ-ներին, ինչպես նաեւ փորձեր են կատարվում իշխանամետ ԶԼՄ-ներում աշխատող ընդդիմադիր կադրերի միջոցով համապատասխան նյութեր անցկացնելու համար: Օրինակ, մեր աղբյուրը news.am կայքում փոխանցում է, որ որոշ աշխատակիցներին հանձնարարական է տրված բոլոր հնարավոր միջոցներով վարկաբեկել ՀՀԿ խմբակցության այն պատգամավորներին, ովքեր հուժկու հակահարված են տալիս ՀՀՇ-ի ու ԲՀԿ-ի հարձակումներին:


Ա. ՀԱԿՈԲՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում