livemarks sitemap
Ուրբաթ, Դեկտեմբերի 13, 2019

altՕրերս «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը  Ազատության հրապարակում հայտարարեց,  որ  Վարդան Պետրոսյանը քաղբանտարկյալ է: «Զարուհին» դերասանի փաստաբան  Նիկոլայ Բաղդասարյանից պարզեց համամիտ է  նա Ր. Հովհաննիսյանի  այդ հայտարարությանը:

Փաստաբանը  խուսափեց հստակ գնահատական տալ` ասելով, որ քաղբանտարկյալ տերմինը որեւէ իրավական ակտով  սահմանված չէ: «Ես քաղաքական գործիչ չեմ, որ ձեր հարցին պատասխանեմ: Բայց պայմանակորեն քաղբանտարկյալ նշանակում է, որ անձը դատապարտվել է  ոչ թե քրեական օրենսգրքով արգելված արարքի,  այլ քաղաքական հայացքների համար: Վարդան Պետրոսյանի դեպքում ունենք մի իրավիճակ, որը ոչ մի աղերս չունի օրենքի հետ: Օրինակ, չկա մի գործ, երբ անձին որպես մեղադրյալ ներգրավվեն, ցանկանա ցուցմունք տա, խնդրի հարցաքննության ձեւաթուղթը, իսկ քննիչը նրան այդ ձեւաթուղթը չտա: Չկա մի գործ, երբ քննիչը խլի փաստաբանի գրիչն ու փախչի»,- ասաց փաստաբանը ու թվարկեց գործին առնչվող այլ խախտումներ եւս:

Նիկոլայ Բաղդասարյանից պարզեցինք` չի՞ կարծում, որ Վարդան Պետրոսյանին քաղբանտարկյալ համարելով`Րաֆֆի Հովհաննիսյանը վիրավորեց  Հակոբյանների ընտանիքին, որոնք երկու որդի են կորցրել եւ ինչ-որ չափով վատ վիճակի մեջ դրեց  նաեւ Վարդան Պետրոսյանին, ով հայտարարել էր, որ պատրաստ է իր պատիժը կրել: «Վարդան Պետրոսյանը ասել է, որ ոչ թե պատրաստ է իր պատիժը կրել, այլ, որ չի խուսափի պատասխանատվությունից:  Այսինքն` նա կանի ամեն ինչ, որ օժանդակի ճշմարտության բացահայտմանը: Ինչ վերաբերում է Հակոբյանների ընտանիքին, նրանց ոչ ոք չի ուզում վիրավորի: Ցավոք սրտի, մարդիկ ուզում են  պատրվակ դարձնել դա, օգտագործեն  նրանց ձեւական բառերով, ձեւական խոսքերով: Սա է իմ ցավը»,- եզրափակեց  Վարդան Պետրոսյանի փաստաբանը:


Սոնա Դավթյան

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում