livemarks sitemap
Կիրակի, Օգոստոսի 25, 2019

altՀոկտեմբերի 25-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը «Իրավունք» թերթի 25-ամյա հոբելյանի առթիվ պարգեւատրել է ՀՀ ԱԺ պատգամավոր Հայկ Բաբուխանյանին ՀՀ ԱԺ պատվո մեդալով, իսկ «Իրավունք» թերթի գլխավոր խմբագիր Հովհաննես Գալաջյանին, «Իրավունք» լրատվական կայքի պատասխանատու Արմենուհի Հակոբյանին եւ լրագրողներ Հրանտ Սարաֆյանին ու Իլոնա Ազարյանին՝ ՀՀ ԱԺ պատվոգրերով:

Շնորհավորելով «Իրավունք» թերթի աշխատակազմին հոբելյանի առթիվ՝ ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը նշել է, որ «Իրավունքը» անկախության ուղեկիցն է եւ ինչ-որ տեղ նաեւ անկախության խորհրդանիշերից մեկը: ՀՀ ԱԺ նախագահի խոսքով՝ ավելի քան քառորդ դար «Իրավունք» թերթը լրագրողական տարբեր ժանրերի միջոցով տարեգրում է Հայաստանի նորօրյա պատմությունը՝ իրացնելով ազատ խոսքի սահմանադրական իրավունքը, հասարակությանը հնարավորություն տալով օգտվել տեղեկացված եւ իրազեկված լինելու իրավունքից: Գալուստ Սահակյանը կարեւորել է այն փաստը, որ «Իրավունքին» հաջողվել է պահպանել արդիականության սթափ զգացողությունը, իրականության ողջամիտ ընկալումը, իրավիճակը խորը վերլուծելու ձգտումը եւ միտումը: ՀՀ ԱԺ նախագահը թերթի աշխատակազմին մաղթել է անսպառ եռանդ լրագրողական առաքելության իրականացման գործում:

ՀՀ ԱԺ պատգամավոր Հայկ Բաբուխանյանը, շնորհակալություն հայտնելով պարգեւատրման համար, նշել է, որ թերթը հավատարիմ է իր որդեգրած ազգային գաղափարախոսությանը եւ չի խորշում հասարակական կյանքի իրադարձությունները անաչառորեն արտացոլելուց: Նա հույս է հայտնել, որ «Իրավունք» թերթը հնարավորություն կունենա շարունակելու իր առաքելությունը՝ պահանջված լինելով հասարակության տարբեր խավերի կողմից:

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում