livemarks sitemap
Հինգշաբթի, Հոկտեմբերի 17, 2019

altՆորաբաց «Մերիդիան» ցուցահանդեսային կենտրոնում ՀՀ Նախագահ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ, առաջին տիկին ՌԻՏԱ ՍԱՐԳՍՅԱՆԸ եւ ՀՀ էկոնոմիկայի նախարար ԿԱՐԵՆ ՃՇՄԱՐԻՏՅԱՆԸ հոկտեմբերի 25-ին ներկա գտնվեցին «Երեւան շոու-2014» ոսկերչական միջազգային ցուցահանդեսի բացմանը:

Նրանք  շրջեցին ցուցահանդեսի տաղավարներով, դիտեցին հայրենական ու արտերկրյա 125 ընկերությունների ներկայացրած ոսկերչական իրերը, ոսկերչական արտադրության սարքավորումները, ծանոթացան այդ ընկերությունների գործունեությանն ու հետագա ծրագրերին: Սակայն, այսքանով չավարտվեց ՀՀ Նախագահի եւ առաջին տիկնոջ այցը «Մերիդիան»: Կենտրոնում այս օրերին իրականացվող միջոցառումների  շրջանակներում Տեր եւ Տիկին  Սարգսյանները դիտեցին նաեւ «Երեւանյան նորաձեւության շաբաթ» խորագրով ցուցադրությունը, որտեղ իրենց հավաքածուներով ներկայացան Հայաստանի եւ Ռուսաստանի մոդելավորողները: Ինչպես նաեւ նրանք մասնակցեցին հայ գեղանկարիչների ցուցահանդեսի բացմանը, որտեղ ներկայացված են ժամանակակից նկարիչների ու քանդակագործների 100-ից ավելի աշխատանքներ:

Նշենք, որ հայ ոսկերիչների համաշխարհային միության (AJA) կողմից արդեն չորրորդ անգամ անցկացվող այս ցուցահանդեսին մասնակցել են ոսկերչական իրերի ու ժամացույցներիalt արտադրության աշխարհահռչակ ընկերություններ, անհատ ոսկերիչներ, ոսկերչական զարդերի մատակարարներ Հայաստանից եւ աշխարհի 24 երկրից: Ավելին` ցուցահանդեսին մասնակցելու համար տարբեր երկրներից Հայաստան է ժամանել նաեւ շուրջ 200 գնորդ, ինչը սպառման նոր շուկաներ գտնելու լավ հնարավորություն է: Ի դեպ, ցուցահանդեսի շրջանակներում Արդյունաբերության զարգացման հիմնադրամը «Հայ ոսկերիչների համաշխարհային միության» հետ համատեղ նախատեսում է անցկացնել նաեւ «Հայաստանը՝ տարածաշրջանային ոսկեգործության կենտրոն» խորագրով ներդրումային համաժողով եւ  դրա շրջանակներում կլոր սեղաններ՝ «Ոսկեգործության զարգացման համաշխարհային միտումները եւ  ՀՀ-ում ներդրումների ներգրավման հնարավորությունները», «Հայաստանում ադամանդագործությունը զարգացնելու հնարավորությունները, առկա խնդիրները եւ դրանց լուծման ուղղությունները» թեմաներով:

Հիշեցնենք, որ  «Երեւան Շոու 2014» նախաձեռնության նպատակը Հայաստանում ոսկերչական կլաստերի ստեղծումն ու զարգացումն է, իսկ ազատ տնտեսական գոտին գործոն է նոր աշխատատեղերի ստեղծման ու օտարերկրյա մեծ ներդրումների ներգրավման համար:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում