livemarks sitemap
Երկուշաբթի, Հոկտեմբերի 14, 2019

altՆորաբաց «ՄԵՐԻԴԻԱՆ» էքսպո կենտրոնում կայացավ Հայ ոսկերիչների համաշխարհային միության (AJA) կողմից կազմակերպված «Yerevan Show 2014»ամենամյա ոսկերչական ցուցահանդեսը, որին այս տարի հյուրընկալվել էին շուրջ 27 պետություններից ժամանած (Հայաստանից, Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Կանադայից, Ֆրանսիայից, Իտալիայից, Բելգիայից,

Շվեյցարիայից, Չեխիայից, Թուրքիայից, ԱՄԷ-ից, Մեծ Բրիտանիայից, Լիբանանից, Քուվեյթից, Հնդկաստանից, Հորդանանից, Արգենտինայից,Բելառուսից,Ավստրալիայից եւ այլն) հայտնի ոսկերչական ու ժամագործական ավելի քան 100 մասնակից ընկերություն եւ մոտ 200 արտասահմանյան գնորդ:

Բացի ցուցահանդեսը, Հայաստանը տարածաշրջանային ոսկեգործության կենտրոն դարձնելու նպատակով Հայ ոսկերիչների համաշխարհային միությունը (AJA) անցկացրեց նաեւ միջազգային համաժողով, որին մասնակցում էին խոշորագույն ոսկեգործական կազմակերպությունների ղեկավարները։ Այդ թվում` Համաշխարհային ոսկերչական կոնֆեդերացիայի նախագահ (CIBJO) Գաետանո Կավալիերին, «VICENZAORO» միջազգային ցուցահանդեսի կազմակերպիչ՝ Fierra di Vicenza ընկերության գործադիր տնօրեն Կորադո Ֆակոն, Ռուսաստանի Պետական գանձարանի ղեկավար (ГОХРАН) Անդրեյ Յուրինինը, Ադամանդ արտադրողների միջազգային ասոցիացիայի նախագահ Մաքսիմ Շկադովը (IDMA), Իսրայելի ոսկերիչ արտադրողների միության գործադիր տնօրեն Իցխակ Բենդորը, Լոնդոնի ալմաստի բորսայի նախագահ Գարի Լեւինը, ինչպես նաեւ հանրահռչակ Դեբիրս ու Ալռոսա ընկերությունների ղեկավարները:

alt

Ցուցահանդեսից, համաժողովից ու նորաբաց հյուրընկալ կենտրոնից տպավորված էին բոլորը, ինչի մասին անկեղծացան հրաժեշտի ճաշկերույթի ժամանակ: Ի դեպ, բոլոր մասնակիցները Հայ ոսկերիչների համաշխարհային միության կողմից արժանացան դիպլոմների` մասնակցության համար: Նշենք, որ «Զարուհի» ամսագիրը` լինելով «Yerevan Show 2014»-ի ակտիվ մասնակիցն ու ինֆորմացիոն հովանավորը, նույնպես արժանացավ դիպլոմի: Այսպիսով` ավարտվեց թվով 4-րդ անգամ անցկացվող «Yerevan Show 2014» ոսկերչական ցուցահանդեսն ու մեկնարկեց «Yerevan Show 2015»-ը, որն ըստ կազմակերպիչների, էլ ավելի հնչեղ է լինելու:

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում