livemarks sitemap
Կիրակի, Օգոստոսի 25, 2019

hxiՔիչ առաջ ավարտվեց ԱԺ ՀՀԿ խմբակցության նիստը, որտեղ քննարկվել է այսպես կոչված վերաբերյալ կառավարության առաջարկությունները:

Ինչպես հայտնի է հարցը վերջին մեկ ամսվա ընթացքում հասարակական լայն քննարմումների առիթ է դարձել: Ըստ էության, բոլոր այն առաջարկությունները, որոնք ինչ որ չափով նվազեցնում են հղի կանանց ու նորածին ունեցող երեխաների մայրերի եկամուտները, դուրս են մնացել Ազգային ժողով ներկայացրած օրենքի նախագծից, դրա փոխարեն ծննդաբերության նպաստ է սահմանվում չաշխատող հղի կանանց համար, որոնց թիվը շուրջ 30 հազար է: Միաժամանակ որոշ կարգավորիչ սահմանափակումներ են մտցվում նպաստների շուրջ չարաշահումների դեմ: Նիստում քննարկվեց նաեւ պատգամավոր Հայկ Բաբուխանյանի առաջարկությունը, որը արձակուրդում գտնվող նորածին երեխա ունեցող աշխատող կանանց համար հնարավորություն է ստեղծում բացի նպաստից ունենալ նաեւ այլ եկամուտներ, որոնք սակայն չպետք է գերազանցեն ամսական նվազագույն աշխատավարձից: Ինչպես հայտնի է գործող օրենքը արգելում է երեխաներին խնամող մայրերին ունենալ որեւէ այլ եկամուտ, բացառությամբ երեխայի խնամքի նպաստը, իսկ այլ եկամուտ ունենալու պարագայում մայրերը զրկվում էին երեխայի խնամքի նպաստից: Ավելին, որոշ դեպքերում ստիպված էին վերադարձնել ստացված նպաստի մի մասը: Հ. Բաբուխանյանի առաջարկին կողմ են արտահայտվել եւ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վարհրամ Բաղդասարյանը եւ ԱԺ Սոցիալակն հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը:

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում