livemarks sitemap
Երկուշաբթի, Օգոստոսի 19, 2019

helloweenՓաստորեն պատահում են օրեր, որ մութն ընկնելուն պես չես կարող հանգիստ զբոսնել կամ էլ երեխայիդ ձեռքը բռնած քայլել Երեւանի կենտրոնով, դիմացդ կհայտնվեն սարսափազդու կերպարանքով մարդիկ, շատ հանգիստ, կարծես հանդերձյալ կյանքից վերադարձած` արյունոտ դեմքով քեզ հանդիպակաց կքայլեն ու մի բան էլ "բո" բացականչելով դիմացինին վախեցնելուց հաճույք ստացած` կշարունակեն ճանապարհը` մեկ այլ "զոհ" գտնելու:

Ամենեւին էլ սարսափ ֆիլմերից հատվածներ կամ էլ հայկական տարբերակով սարսափ ֆիլմի նոր սցենար չենք պատմում, պարզապես հոկտեմբերի 31-ին կաթոլիկները նշում են Հելոուինի տոնը եւ որքան սարսափելի ու վախ առաջացնող տեսք ունենան ու որքան շատ մարդ վախեցնեն "հերոսները", այնքան իրենց հոգեպես բավարարված կզգան: Բայց, զարմանալի է, թե մենք` Հայ առաքելական եկեղեցու հետեւորդներս ինչու ենք նշում այդ օրը եւ մի բան էլ անցորդներին պարտադրում մասնակիցը դառնալու այդ խեղկատակությանն ու սատանայական տոնին: Թեմային չէինք անդրադառնա, մեկ անգամ եւս չգովազդելու այս ագրեսիվ "տոնը", եթե անհանգստացած ու իրենց երեխայի մաշկի վրա սարսափը զգացած ծնողների զանգը խմբագրություն չլիներ: Մի քանի օր է` "Իրավունքի" ընթերցողները զանգահարում են ու բողոքում, որ իրենց երեխան արդեն մի քանի գիշեր չի կարողանում քնել, քանի որ իրենք "սխալվել" ու իրենց փոքրիկի ձեռքը բռնած երեկոյան ժամին զբոսնել են Հյուսիսային պողոտայով... "Ո՞վ պիտի պատասխան տա իմ երեխայի վախի համար ու Աստված մի արասցե, եթե վաղը դա իր հետեւանքներն ունենա` եւ արտահայտվի որեւէ մի հիվանդույթյամբ... ինչ է թե, ինչ-որ մարդիկ այլանդակ կերպարներով դեմքները ներկած մի քանի ժամ հաճույք էին ստանում դրանից",- այսպես էին իրենց զայրույթն արտահայտում խմբագրություն զանգահարած ծնողները: Այս թեմային "Իրավունքը" դեռ կանդրադառնա, բայց մինչ այդ փորձենք հասկանալ, ինչու ենք քրիստոնյա հայերս միշտ կարեւորում ու մեծ տեղ տալիս կաթոլիկական տոներին, անտեսելով առաքելական եկեղեցու ավելի բարի ու գեղեցիկ տոները: Օրինակ` Հելոուինի սատանայական տոնի փոխարեն մենք էլ ունենք Բուն բարեկենդանը... Հասկանալի է` հարեւանի հարսն ավելի գեղեցիկ է լինում միշտ, բայց ուրիշի տոներն ընդօրինակելուց ու տոնելուց առաջ մի պահ հասկանանք դրա իմաստն ու խորհուրդը...

Կույտը մշակեց
ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում