livemarks sitemap
Երեքշաբթի, Հոկտեմբերի 15, 2019
altԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը իր արտահերթ ելույթում «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու  վերաբերյալ անդրադարձավ ազգային արժեքներին, որոնց հիմքում ընտանիքն է ու երեխան են:
«Սա մեր ազգի համար այն գաղափարն է, այն փիլիսոփայությունը, որ միանգամից արժևորում է մեր ազգը: Քննակումներն այնպիսին են, իբր թե մեր մայրերը, իսկ մենք մայրապաշտ ժողովուրդ ենք, սպասում են, որ պետբյուջեն, կամ, ընդհանրապես, փող տանք, որպեսզի մայրանան: Նույնիսկ, երբ նրանք ոտքի էին կանգնել, խոսում էին սոցիալական հավասարության, արդարության մասին: Ի՞նչ է նշանակում միայնակ մայր, ի՞նչ է նշանակում, որ եթե շատ ծննդօգնությունը տանք, ավելի շատ երեխաներ կծնվեն: Օրենքը միտված է նրան, որ պետությունը պարտավոր է օժանդակել նորածին երեխային, որպեսզի ավելի բարենպաստ մանկություն ունենա, առողջ երեխա լինի:  Մենք դարձրեցինք այսպես.փող տանք կանանց, որ երեխաներ ունենան: Սա զավեշտ է: Մեր կանայք այդ երկու կոպեկի համար չէ, որ ընտանիք են կազմում, երեխա ունենում: Մենք ընտանիք, երեխա պաշտող ժողովուրդ ենք: Նրանք ընտանիքի կանայք են, այն, այլ կանայք չեն, որ փողի համար ծննդաբերեն, ընտանիք կազմեն: Մարդիկ տնակներում են ապրում, 10-13 երեխա ունեն: Ոչ աշխատանք ունեն, ոչ որեւէ բան:
Ոչ աշխատանք ունեն, ոչ որեւէ բան:Սա այն մաքուր գենն է, որը եկել է և ուղղորդում է մեր ժողովրդին: Այլ բան է, որ ասենք, այնքան անճար ենք, որ չենք կարողանում այդ 10 երեխա ունեցողին օժանդակել:
Երեխայի ծնունդը երբեք չի պայմանավորվում նրանով, թե պետբյուջեից ինչքան փող ենք հատկացնում այդ ընտանիքին:Կունենանք ավելի մեծ բյուջե՝ այդ աջակցությունը կավելանա»:

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում